10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Թե ինչպես են հարստացել, այ սա է հարցը

«Որ երևույթը կա, միանշանակ, բայց ես ծանոթ չեմ պաշտպանական ոլորտի ներսի խոհանոցին: Չնայած ինձ թվում է, որ պատկան մարմինները, համապատասխան մարմիններն այդ երևույթները պետք է բացահայտեն, որպեսզի հանրության համար ամեն բան պարզ լինի»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պետք է Սեյրան Սարոյանի կողմից արված հայտարություները […]

Կրակոցներ ԱՄՆ օդանավակայաններից մեկում․ կա զոհ /ֆոտո/

ԱՄՆ-ի Օկլահոմա քաղաքի օդանավակայանում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում զոհ կա։ Հանցագործին հաջողվել է փախչել, սակայն ժամեր անց նրան հայտնաբերել են օդանավակայանի մոտակայքում կայանված մեքենայում՝ սպանված։ Թե որն է եղել կրակոցների պատճառը կամ ով է սպանել կրակողին, առայժմ հայտնի չէ։ Կրակոցների պատճառով հետաձգվել է ավելի քան 25 թռիչք։ Կրակոցների հետեւանքով զոհը 52-ամյա Մայքլ Վինչեսթերն է՝ […]

Ն. Զոհրաբյանը պահանջում է տղամարդկություն դրսևորել

«Այս պահին կարևոր չէ, թե որ կուսակցության՝ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, թե «Լուսավոր Հայաստանի» անդամներն են քվեարկել Մամիկոն Ասլանյանի օգտին: Հիմա դիմում եմ իրենց՝ էդքան «տղամարդկություն» եք ունեցել՝ թաքուն, գողեգող գնացել, քվեարկել եք, ուրեմն՝ ունեցեք տղամարդկություն՝ կանգնելու ու ասելու՝ դուք եք եղել, լավ եք արել, ինչ եք արել, ձեր գործն է, որից հետո նոր ավագանին կսկսի աշխատել»,- […]

Բանակի համար ինչ եք արե՞լ. Անահիտ Բախշյան

«1000 դրամների ֆոնդի նախագծի նկատմամբ ժողովրդի անվստահությունը գալիս է նույն նպատակով դեռեւս 2002 թվականին բացված՝ «Մարտիկ» հիմնադրամի գործունեությունից»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիս ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու  «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը : Բախշյանի խոսքով` Մարտիկ» հիմնադրամի վերաբերյալ տարբեր մարմինների հարցում է ուղարկել եւ պարզել, որ  2014 թվականին թերի հաշվետվության համար հիմնադրամի տնօրենը արդարադատության նախարարության կողմից նկատողություն […]

Նրա կուսակցական լինել-չլինե՞լով է լինելու. Մելքումյանը՝ Վիգեն Սարգսյանից (վիդեո)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Պաշտպանության նախարարի կուսակցական լինելու կամ չլինելու հետ կապված խնդիրը պայմանավորում է անձով, թեև, նրա համար կատարյալ մոդելն այն է, որ ամեն ինչ համակարգը որոշի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը հիշեցրեց՝ Վիգեն Սարգսյանը Կառավարության ներկայացուցիչ է, իսկ Կառավարության թիմը նեկայացրել է իշխող ՀՀԿ-ն: Դիտարկմանը, որ 2008 թվականին բանակը դուրս […]

Ինչո՞ւ են փորձում կալանքի տակ պահել Անդրիաս Ղուկասյանին.մանրամասներ

««Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործը տապալվել է, բայց որպեսզի շարունակեն նրան կալանքի տակ պահել, փորձ է արվում նրա գործը միացնել «Սասնա Ծռերի» գործին»,-այս մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Անդրիաս  Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: «Գործն, ըստ էության, տապալված է իրավական, փաստական առումով, եւ […]

Մեզ համար շատ կարևոր է. ՀՀԿ-ը՝ Վիգեն Սարգսյանի որոշումից

«Դեռ երեկ այդպիսի դիմում չի եղել, իսկ այսօր տեղեկացնանք, որ նա նման որոշում է կայացրել: Հավանաբար մոտ օրերս կգրի: Անկեղծ ասած՝ մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկրի առանցքային քաղաքական դեմքերից մեկը որոշում է կայացրել անդամակցել ՀՀԿ-ին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատսխանելով հարցին, թե արդյոք […]

«Նոր ժամանակներ»-ը չի մասնակցի 2017-ի խորհրդարանական ընտրություններին

«Նոր ժամանակներ» կուսակցությունը չի մասնակցի  2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:  Այդ մասին կուսակցության ղեկավար Արամ  Կարապետյանն ասաց «Հենարան» ակումբում ՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում: «Ընտրությունները նրա համար են, որ կարողանաս ձայնով ինչ-որ բան փոխել:  Իշխանությունն արդեն որոշումներ կայացրել է: Ինչ ուզում ես ասա, ոնց ուզում ես ասա, միևնույն է նրանք ամեն ինչ անելու են մնալու և […]

Վիգեն Սարգսյանի անդամակցել, չանդամակցելը ձևական է (վիդեո)

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այս պահին օրենքը չի արգելում: Նա նկատեց՝ նախարարը քաղաքական պաշտոն է, այլ ոչ թե զինվորական: «Եթե հիշում եք, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նկարահանվել էր գովազդային հոլովակում, որտեղ խոսում էր սահմանադրական բարեփոխումների մասին, որ պետք է գնալ ու ասել՝ այո: Նա քննադատվեց քարոզարշավին մասնակցելու համար, բայց […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բրիջիթ Բրինքին

Նոյեմբերի 16-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ