10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորն ու կուսակիցները հանդիպել են ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավորներ հանդիպել են ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ: Թուրքական «Gazeteduvar.com.tr» կայքի տեղեկացմամբ՝ ԺԴԿ-ի պատվիրակությունում եղել են մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաև՝ Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն և Օսման Բայդեմիրը: ՄԱԿ-ի պատվիրակությունը ղեկավարել է մտքի և խոսքի ազատության հարցերով զեկուցող Դևիդ Քայեն: Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային մեծ ժողովի  (ԹԱՄԺ-TBMM) շենքում: […]

Հերոսը 20 տարեկան է

Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան: Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում: 2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ և զորակոչվել բանակ: Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ Զոհվել […]

Կեցցեք, ճիշտ ուղղու վրա եք. ՀԱԿ-ի ու նախարարի «թունավոր» հարց ու պատասխանը

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ մամուլի հրապարակմանը, թե կառավարությունը պետբյուջեից միջոցներ է հատկացնում կառավարության լրատվական ՊՈԱԿ-ին՝ սոցցանցերում գրառումներ կատարելու համար: Ըստ՝ հրապարակման արվել է 5480 հրապարակում: Պատգամավորը խնդրեց, որ կառավարությունը հրապարակի այն մարդկանց անունները, որոնք արել են այդ հրապարակումները; Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  ս.թ. նոյեմբերի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի  Արաբկիր վարչական շրջանի՝ Գյուլբենկյան փող. 1, 2, 2/1, Սոսեի փող. 2, 2/1, 2/2, 4, 6, Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղու 4 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 16.11.2016թ. […]

«Հարցը բանակի հետ է կապված, ու դժվար է այն վիճարկելը»

«Ես մտածում եմ՝  սրանով փորձում են նոր հարկատեսակ մտցնել: Հարկատեսակն իր մեջ ներառելու է յուրահատուկ փիլիսոփայություն: Այն բանակի հետ է կապվում ու դժվար է  այդ հարցը վիճարկելը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար  Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով Կառավարության  վերջին նիստին հավանության արժանացած   «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման […]

Պետությունը պիտի իր վրա վերցնի արհեստական բեղմնավորման ծախսերի մի մասը

Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բարձրաձայնեց այն խնդիրը, որ ՀՀ կառավարության նոր ծրագիրը չի նախատեսում ֆինանսական միջոցներ տրամադրել արհեստական բեղմնավորման և ծնելիության խթանման համար։ Նա Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցրեց, թե ինչ քայլեր պետք է անի նախարարությունն՝ այս հարցերը լուծելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում այսօր 10 […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարի հետ

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը։ Հանդիպումը մեկնարկեց նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով: Կողմերը հագեցած քննարկումներ ունեցան երկկողմ և բազմակողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային […]

Քաղաքացիները իրար վրա նստած են շրջագայում

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը անդրադարձավ հոկտեմբերի 17-ին Սեւան-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարին: «Ավտովթարի հետեւանքով մեկ ուսանող մահացավ, եւ 9 քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,-ասաց պատգամավորը: Նա նկատեց, որ իր այս հարցի վերաբերյալ նախարարն ասել է, թե ճանապարհահատվածի ասֆալտաբետոնյա ծածկը գտնվել է չոր, անցանելի վիճակում: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների […]

«Աշտարակ կաթի» հաշիվների վրա կալանք է դրված. մարդիկ գործազուրկ են դառնում

Մի քանի օր է, ինչ «Աշտակար կաթ» ՓԲԸ հաշիվների վրա կալանք է դրված: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ կառավարությունը պիտի ցուցաբերի բիզնես մտածողություն, ոչ թե հետևի, թե ինչ է կատարվում շուկայում, ինչպես է այս ընկերությունը կորցնում իր տեղը շուկայում՝ նման կերպ կաթնամթերքի շուկայում մենաշնորհ առաջացնել: […]

Մի թող, որ վախը քեզ հաղթի

Մի թողեք որ վախը ձեզ հաղթի: Ոչ վախը, ոչ հուսահատությունը, ոչ նեղությունները, չունեն այնքան ուժ, որ հաղթեն այն մարդուն, ով Աստծու հետ է քայլում: Եթե դու սիրում ես Քրիստոսին ու ապրում իր պատվիրաններով, ապա քաջալերվիր ու միշտ բարիք գործիր, «որովհետև Հոգին, որ ձեր մէջ է, աւելի մեծ է, քան նա, որ կա աշխարհի մէջ» (Ա.Հովհ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ