ԵԽ-ում քվեարկության կդրվի Թուրքիայի եվրաինտեգրման կասեցման հարցը
Եվրախորհրդարանում (ԵԽ) կքննարկվի Թուրքիա- Եվրամիություն բանակցությունների առկախման վերաբերյալ նախագիծը: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Odatv.com» լրատվական կայքը: ԵԽ-ի լիբերալ պատգամավորների նախաձեռնությամբ մշակված առաջարկը քվեարկության կդրվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Եվրախորհրդարանի «Սոցիալ- դեմոկրատական» խմբակցության փոխնախագահ Կնուտ Ֆլեքենշտայնի կարծիքով՝ նախագիծը կհաստատվի: Սակայն, գերմանական մամուլում տեղ գտած մեկնաբանությունների համաձայն՝ անգամ հաստատվելու դեպքում նախագիծը իրավական պարտադիր ուժ չի ունենա, […]