Հափշտակություն՝ տարադրամի փոխանակման ժամանակ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման ժամանակ խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գործող տարադրամի փոխանակման կետերից մեկում […]





































