19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Եթե անգամ մեռնենք

Մահը սարսափելի բան է, բայց նույնիսկ եթե մենք մեռնենք Տեր Հիսուսը խոստացավ մեր կյանքը կրկին վերականգնել, եթե մենք հետևենք իրեն: Մի անգամ երբ ՆԱ խարազանով վռնդում էր տաճարի վաճառականներին, հրեաները հարցրին, թե «Ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, թե իրավունք ունես այդ բանն անելու»։

Տերն ասաց. «Քանդեցեք այդ տաճարը, եւ երեք օրվա ընթացքում այն կվերականգնեմ»։ Նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում (Հովհ. 2:12-22), որին խաչեցին, բայց Աստված 3 օր հետո կրկին հարուցանեց այն: Ահա խոստումը բոլոր նրանց համար, ովքեր հավատարմորեն հետևում են Աստուծո Որդի Տեր Հիսուս Քրիստոսին. «ԵՎ ԵՍ ՆՐԱՆՑ ԿՏԱՄ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ եւ նրանք չեն կորչի հավիտյան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի (Հովհ. 10:28): 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ