Հասունացել է պահը, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավարտին հասցնեն գերիների փոխանակման գործընթացը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով․ Զախարովա
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը ավարտին կհասցվի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պահվող անձանց նկատմամբ ցանկացած իրավիճակում պետք է կիրառվեն մարդասիրական իրավունքի նորմերը։ Մենք մեր հերթին բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերում ավարտին հասցնել գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Մեր […]




































