Այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
ՀՀ-ում բնակչության համար այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1,22 դրամով: Հիշեցնենք՝ այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի դեկտեմբերի 23-ի նիստում: Տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը սահմանվել է 44.98 դրամ (նախկին սակագին՝ 46,2 դրամ, նվազել է 2.6 տոկոսով), իսկ գիշերայինը՝ 34.98 դրամ։ Սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելի ցածր սակագներ կսահմանվեն՝ ցերեկայինը՝ 40 […]





































