20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Վահե Հակոբյանը հերքում է` օրենքի հետ կապված խնդիր չկա

Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վահե Հակոբյանը Henaran.am -ի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ նա խնդիր ունի պատգամավոր առաջադրվելու հարցում՝ կապված ընտրական օրենսգրքի՝ ՀՀ-ում վերջին 5 տարիներին մշտական բնակվելու ցենզի հետ։

«Օրենքի նշված դրույթի հետ կապված ես ոչ մի խնդիր չունեմ։ Վերջին հինգ տարիներին բնակվել եմ Հայաստանում՝ ժամանակ առ ժամանակ մեկնելով արտերկիր՝ աշխատանքային կամ այլ այցերով, ինչպես ՀՀ քաղաքացիների զգալի մասը։ Սակայն այդ այցերի քանակը և տևողությունը չի գերազանցում օրենքով թույլատրված սահմանը»,- ընդգծեց Հակոբյանը։

Հարցին, թե արդյոք նա հավակնում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Վ. Հակոբյանը պատասխանեց․ «Այո, եթե լինի կուսակցության համապատասխան որոշում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ