26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Այսօր շատ ուժեր խաղում են իշխանության կանոններով»

Այժմ «Գազպրոմը» փորձում է «ջերմոցային պայմաններ» ստեղծել ՀՀ նոր Կառավարության  համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ ընդդիմությունն այսօր լուրջ խնդիրներ ունի՝ ռեսուրսների պակաս եւ գաղափարական անվստահություն: «Ընդդիմադիր ուժերը մասնատված են, եւ պարզ չէ գաղափարական հիմքը, որը կարող է միավորել այդ ուժերը: Ես չեմ […]

«Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն ուղղակի անհեթեթ են». Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Շահբազ Սոլբիին: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ զարգացող բազմակողմ հարաբերությունները եւ նշել, որ թեեւ բարեկամական, մշակութային եւ հոգեւոր կապերը դարերի պատմություն ունեն, այնուամենայնիվ կա մեծ ներուժ՝ առավել զարգացնելու եւ սերտացնելու փոխշահավետ հարաբերությունները տարբեր մակարդակներում, իրականացնելու բազմաթիվ ծրագրեր, […]

Մոսուլում 100-ից ավելի գլխատված մարդկանց դիեր են հայտնաբերել

Մոսուլում մասսայական գերեզմանատուն է հայտնաբերվել, որում 100-ից ավելի գլխատված մարդկանց դի է եղել։ Ինչպես հայտնում է CNN-ը, նրանք խաղաղ բնակիչներ էին։ Նշվում է, որ մասսայական սպանդի հեղինակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն են։    

«Ցավերը բառերով են մեղմում…»

«Նոր Կառավարությունն ուզում է Հայաստանի բնակչության ցավոտ թեմաները հանգստացնող բառերով մեղմել»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Տնտեսագետը ընդգծեց, որ  հարկային եւ մաքսային ծառայությունները խոստանում են ազատականացում ապահովել զանգվածային սպառման շուկայում, բայց ինչ դրանից կստացվի, հասկանալի չէ: «Նրանք տեսնում են, թե ինչին են մարդիկ արագ արձագանքում՝ բենզինին, շաքարին, […]

Կբացվի էկոզբոսաշրջության աջակցման տեղեկատվական կենտրոն (վիդեո)

ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով կառավարության նոր ծրագրից, նշեց, որ ինչպես կառավարության ողջ ծրագիրը, այնպես էլ բնապահպանական մասը կազմված է շատ կոնկրետ: Ըստ փոխնախարարի՝ բնապահպանական, բնօգտագործման հաշվետվությունները դառնալու են էլեկտրոնային:  «Այստեղ շուրջ 4000 շահառու կա, ու նրանց համար հասանելի կլինի էլեկտրոնային ներկայացման եղանակը, սա նույնպես ներառված է կառավարության գերակա […]

Հարություն Հարությունյանը` Հ1-ի լրատվականի տնօրեն

Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն է շանակվելու դաշնակցական Հարություն Հարությունյանը: Նա այդ պաշտոնում կփոխարինի Գևորգ Ալթունյանին, ով հավանաբար կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Հարություն Հարությունյանը facebook-ի իր էջում գրել է. «Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացել եմ առաջարկ ստանձնել Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: Չեմ […]

Արթուր Բաղդասարյանի քաղաքական հայտարարությունն իր ծննդյան օրվա կապակցությամբ

Այսօր` իմ ծննդյան 48-րդ տարեդարձի օրը,  ցանկանում եմ անել հայտարարություն մի շարք հարցերի շուրջ,  որին սպասում են շատերը: Նախ ինչու՞ կազմեցի կոալիցիա 2008 թվականին Սերժ Սարգսյանի հետ : Կազմել եմ, որպեսզի չհոսի մեր հայրենակիցների արյունը, կազմել եմ, որ երկիրս չդառնա արտաքին ագրեսիայի թիրախ, կազմել եմ իմ հայրենիքը բազմաթիվ ներքին ու արտաքին ցնցումներից զերծ պահելու համար: […]

«Ալեքս Գրիգ»-ի ներկրումները նվազել են, իսկ հարկային վճարումներն` ավելացել

Երեկ ԶԼՄ-ները ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հարց էին ուղղել 2016 թվականի առաջին ինն ամիսներին «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից վճարված հարկերի մեծության վերաբերյալ, ինչին կոմիտեի նախագահը խոստացել էր շատ արագ արձագանքել: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ այդ առնչությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ընկերության կողմից 2016 թվականի առաջին […]

«Ռուսական «Գազպրոմ»-ը պատրաստվում է օգնել Հայաստանին, բայց հազիվ թե անշահախնդիր. Վահագն Խաչատրյան

« «Ռուսական «Գազպրոմ»-ը պատրաստվում է օգնել Հայաստանին, բայց հազիվ թե անշահախնդիր»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց  ՀԱԿ անդամ,տնտեսագետ,  Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկության կանոնադրական կապիտալը լրացնելու պատրաստակամության մասին ռուսական «Գազպրոմ»-ի հայտարարությունը: Վահագն Խաչատրյանը նշեց, որ մոտավոր հաշվարկներով՝ սակագների ենթադրյալ նվազման հետեւանքով «Գազպրոմ Արմենիա»-ն 14-15 մլրդ դրամ կկորցնի (30-31 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ