29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Ինչ է ասում Աստված ամուսնության մասին

Այս աշխարհը տղամարդուն սովորեցնում է կնոջն առաջնորդել հրամաններով, բայց Աստված սովորեցնում է ընտանիքն առաջնորդել սեփական ու անձնուրաց օրինակով, կնոջը սիրելով, նրան հասկանալով ու գթությամբ: Իսկական ամուսինը ոչ թե հրամայում է, այլ հարցեր տալիս, ձգտում հասկանալ ու նոր այլնտրանք առաջարկել: «Տղամարդիկ թող իմաստությամբ ապրեն իրենց կանանց հետ, հարգեն նրանց, իբրեւ դյուրաբեկ անոթի, իբրեւ կյանքի շնորհի ժառանգակիցների, […]

«Ո՞նց ենք անելու»

«Ո՞նց ենք անելու, որպեսզի Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի», –  այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, դիմելով ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, այսպիսի հարց է ուղղել վարչապետը։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է բարձրագույն կրթության մասին օրենքում կատարված արմատական փոփոխություններին՝ սկսած կառուցվածքից մինչ կրեդիտային համակարգ ու […]

Ծառայելու եւ փրկելու սրբազան կոչումը

Ժամանակն է հիշել «իսկապես ամենակարեւորն ու էականը՝ մարդկանց փրկել է պետք, ոչ թե ոչնչացնել», գրում է auroraprize.com-ը: Սրանք Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր, Կամիլլիանների Միաբանության քահանա Բերնարդ Կինվիի խոսքերն են։ Հայր Բերնարդ Կինվին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն առաջին անգամ ոտք է դրել 2010 թվականին, իր հայրենի Տոգոյում հոգեւոր ճեմարանն ավարտելուց հետո։ Սկզբում նա շատ քիչ […]

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը

Ընդունելությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, հեղինակավոր քաղաքական վերլուծաբաններ ու փորձագետներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցող հասարակական-քաղաքական գործիչներ: Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերի մասին: Ծավալված քննարկման […]

Բրավո

ՀՀ Արդարադատության նախարարությունն առժամանակ ետ է կանչել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նման որոշման հիմքը հասարակական տարբեր շերտերում առաջացած մտահոգություններն էին։ Գերատեսչությունը պլանավորում է առաջիկայում լայնամասշտաբ հանրային քննարկումներ սկսել, որից հետո ստացված առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծ հրապարակել։ Կարծում եմ՝ սկզբի համար վատ չէ։ Իհարկե, այդ հանրային քննարկումները կարող […]

«ԿԲ-ն համեստ կանխատեսում է արել»

ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով` այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ԿԲ-ի հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի  հետ զրույցում ասաց. «Ես հակված եմ մտածելու, որ այդ  3.2 տոկոսը, որը նշված է,  իրատեսական է: Մենք պետք է հաշվի առնենք մի փաստ. […]

ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացավ ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Նոյեմբերի 29-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի՝ Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված առաջին նիստը: Հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի կազմում ընդգրկված են հասարակական կազմակերպություններ, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ: Խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված են նաև միջազգային հայտնի […]

«Նիսան Մարչը» բարձրացել է մայթ ու բախվել «Ֆորդին». կա տուժած

Նոյեմբերի 28-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում, մարմնի տարբեր հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 26-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.00-ի […]

Գերմանական ընկերությունը կդադարեցնի զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանական անվանի ընկերությունը այլևս Թուրքիային զենք ու զինամթերք չի վաճառի: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝  զենքի արտադրության ոլորտում հայտնի  «Heckler & Koch»-ը որոշ քաղաքական չափանիշների շրջանակներում վերանայել է այն երկրների ցանկը, որոնց զենք է վաճառում: Այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ երկրները կամ այն երկրները, որոնք այս կազմակերպության հետ սերտ հարաբերություններ ունեն, ինչպես նաև՝ օրինապահության և ժողովրդավարության բարձր մակարդակ […]

Բերման է ենթարկվել Արցախում

ԼՂՀ Հադրութ քաղաքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել գողություն կատարելու մեջ մեղադրվող 31-ամյա Վարդան Վ.-ն: Նա հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով): Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ