Լոռու մարզի գլխավոր ֆավորիտներն ու խաղացողները
Հայտնի է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում համամասնական ընտրակարգին զուգահեռ ռեյտինգային ընտրակարգ կոչվածը որոշակի տարբերությամբ եկել է փոխարինելու նախկին մեծամասնական ընտրակարգին, ընդ որում, բավական ուշագրավ կերպով:
Սահմանադրական փոփոխություններով եւ ռեյտինգային ընտրակարգ ներդնելով՝ իշխանությունները կարելի է ասել՝մեկտեղում են այդ ջանքերն ու հնարավորությունները:
Ինչեւէ, ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները վերջապես կբացեն բոլորի խաղաքարտերը, եւ վերջապես պարզ կդառնա, թե այսքան տարի քաղաքական որ դեմքերն ու ֆիգուրներն են եղել գլխավոր խաղացողները…
Այս ընթացքում Fnews.am–ը հասցրել է ներկայացնել մի շարք ընտրատարածքներում, համայնքներում ու մարզերում տիրող նախընտրական տրամադրությունները՝պարզելու թե իրականում ովքեր են եղել տվյալ մարզի եւ տարածքի գլխավոր ֆավորիտներն ու ազդեցիկ դեմքերը:
Այս անգամ մեր թղթակիցը, բնակչության շրջանում անցկացված հարցումների ընթացքում ամփոփելով Լոռու մարզում տիրող նախընտրական վիճակը, հստակորեն փոխանցեց, որ Լուռու մարզում գլխավոր ֆավորիտներն ու ՀՀԿ-ի հենարանն են. ԱԺ պատգամավորներ՝ Կարեն Կարապետյանն, ու Արկադի Համբարձումյանը: Քանի որ այս երկու ազդեցիկ ֆիգուրներն են, որ կարող են մարզում եղանակ ստեղծել, եւ իրենց վճռական խոսքն ասել:
Բանը նրանումն է, որ Լոռվա մարզի բնակիչների բավականին լուրջ եւ զգալի հատվածը այն կարծիքին է, որ այս երկու ազդեցիկ դեմքերի անվան հետ է կապվում այդ մարզում ե’ւ աշխախատեղերի ստեղծման հարցը, ե’ւ մարդկանց կողքին սատար կանգնելու, բարոյապես, ֆինանսապես նրանց աջակցելու, եւ ամենակարեւորը՝ ընտրություններից հետո նրանց հասանելի լինելու կարեւոր հանգամանքը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: