Հույս ունենք՝ մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ. Սիմֆոնիկ նվագախումբ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները և աշխատակազմը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Հարգելի՛ ընկերներ, Ինչպես տեղյակ եք, հանրային դաշտում լայն քննարկում են գտել նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող տեղեկությունները, որոնք տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում: Մենք անդադար շարունակում ենք ստանալ մեծաթիվ […]





































