21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պայքարը շարունակելու համար կարելի է գտնել էլ ավելի շատ պատճառներ․ Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նկատել եմ, որ մերօրյա հասարակությանը շատ բնորոշ է շուտ հիասթափվելը։ Այս անընդունելի մոտեցումը վերաբերում է նաև անկախ ու անվտանգ հայրենիքում ապրելու համար գործելուն։

Մեկ կամ երկու չստացված փորձ միանգամից բերում է հիասթափության մեծ ալիք։ Գործողություն, որը չի հանգեցրել ցանկալի կամ պատկերացրած վերջնարդյունքին հիմք է դառնում ամեն ինչ թողնելուն։

Թևաթափ լինելու համար կարելի է օգտագործել ցանկացած պատճառ։ Պայքարը շարունակելու համար կարելի է գտնել էլ ավելի շատ պատճառներ։ Իսկ պատճառներից զատ մնում է միայն ընտրություն թևաթափ լինելու ու պայքարելու միջև։

Դուրս թողնելով շղարշված բոլոր ավելորդությունները, ամեն ինչ հանգում է ընտրության՝մարդու, քաղաքացու ընտրության» ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ