03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մահացել է հանրահայտ երաժիշտ Լեոնարդ Կոենը /վիդեո/

Լոս-Անջելեսում մահացել է հայտնի կանադացի երգիչ, երաժիշտ ու գրող Լեոնարդ Կոենը։ Այդ մասին տեղեկացնում է նրա Ֆեյսբուքի էջը։ «Խորին ցավով հայտնում ենք, որ լեգենդար պոետ եւ կոմպոզիտոր Լեոնարդ Կոենը հեռացել է մեզանից։ Մենք կորցրինք ամենահարգված ու արգասաբեր մտածողներից մեկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երաժիշտի մահվան պատճառը չի նշվում։ Կոենն 82 տարեկան էր, մահվանից մեկ ամիս […]

Վահան Շիրխանյանի մոտ առողջական վիճակը չի վատացել. ՔԿՎ

Երեկ  Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը կրկին խոսել է իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին: Այս կապակցությամբ  Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ 23.09.2016թ. ՀՀ  առողջապահության նախարարություն ուղղված գրության հիմքով հրավիրվել է բազմապրոֆիլ բժշկական կոնսիլիում, որը խորհուրդ է տվել հիվանդի […]

«1000 դրամ գանձելը նշանակում է հարկային բեռի ավելացում»

2017 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձից ամսական 1000 դրամ գանձելը նշանակում է  հարկային բեռի ավելացում. այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահանգն Խաչատրյանը: Անդրադառնալով երեկ կառավարությունում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրինագծին, Վահագն Խաչատրյանն ասաց. «Սա հարկային բեռն ավելացնելու խնդիր է: Խնդիրը կա, խնդիրը լուծողն ո՞վ է, բյուջեն: Վերջ: Ինձ […]

Պատրաստված և պրոֆեսիոնալ մասնագետ է. նախարարը` ՍԱՊԾ պետից

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանին: Իգնատի Առաքելյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Հայրապետյանին իրականացրած մեծածավալ աշխատանքի համար` տեղեկացնելով, որ նա շարունակելու է իր գործունեությունը պետական կառավարման համակարգում` արդեն որպես գյուղատնտեսության նախարարի խորհրդական: Շնորհավորելով  Իշխան Կարապետյանին  ՍԱՊԾ պետի պաշտոնում նշանակվելու առթիվ` նախարարը […]

Ադրբեջանում մեկնարկած զինավարժությունները Հայաստանի համար մտահոգիչ են.Արա Պապյան

«Ադրբեջանում մեկնարկած զինավարժությունները Հայաստանի համար մտահոգիչ են»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ հավելելով , որ   հակառակորդն իր վարքով անկանխատեսելի է: «Սա սպառնալիքներից մեկն է, կարծում եմ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ավելի զգոն պիտի լինի ու համարժեք քայլերի դիմի: Մեր կողմից զորավարժությունը պետք է գնահատել Ադրբեջանի ընդհանուր […]

Ադրբեջանը արկակոծում է հայկական որոշ դիրքեր

Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ մանավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարեւելյան (Թալիշ եւ Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ […]

Ինչպես է Օբաման հասարակայնորեն նվաստացրել Թրամփին․ արխիվային վիդեո են հրապարակել /վիդեո/

Համացանցում 2011-ին արված տեսանյութ է հայտնվել, որում Բարաք Օբաման հանրային կերպով նվաստացնում ու ծաղրում է Դոնալդ Թրամփի՝ նախագահ դառնալու ամբիցիաները։ 5 տարի առաջ կատակերգակ Սեթ Մայերսը Սպիտակ տանն ընթացող ընթրիքի ժամանակ կատակել է Թրամփի հետ։ «Դոնալդ Թրամփն ասում էր, որ դնելու է նախագահի թեկնածությունը»,- ասել է նա։ Օբաման էլ նշել է, որ հույս ունի, որ […]

«Մի քանի օրվա մեջ փոխվե՞ց, չեմ հավատում»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ  ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքը կարող է գործել միայն այն դեպքում, եթե մեր երկիրն ունենա անկախ դատաիրավական համակարգ, ավելին` քանի մենք չունենք այդ անկախ դատաիրավական համակարգը, ապա օրենքն ընդունվելու է միջազգային հանրությանն ի ցույց դնելու համար: Henaran.am-ի հետ զրույցում Ավետիք Իշխանյանը նշեց, թե այդ օրենքը կարող է աշխատել միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ