18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

20 ամյա Գոռի ընտանիքը ապրել է տնակում. հոգեհանգստի օրը որոշված չէ

Ադրբեջանի զինուժի կրակոցից փետրվարի 6-ին առավոտյան զոհված Գոռ Գարեգինյանի հոգեհանգստի օրը դեռ որոշված չէ: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Ախուրյանի տարածաշրջանի Շիրակի գյուղապետարանից:

Գոռ Գարեգինյանի ծնողներն ու եղբայրները բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում և միրայն այսօր կվերադառնան Հայաստան:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ զոհված զինծառայողի ընտանիքը նախկինում բակվել է տնակում և սոցիալապես անապահով են եղել:

Հիշեցնենք, որ ըստ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 6-ին ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Գոռ Համազասպի Գարեգինյանը:

Գոռ Գարեգինյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Գյումրեցի Արմինե Կարախանյանն էլ իր ֆեյսբուքի էջում տեղադրել է Գոռ Գարեգինյանի լուսանկարը և գրառել է.

«Լույս քո հոգուն Շիրակ աշխարհի անմահ հայորդի` ԳՈՌ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ…..

Այսօր զինվորը իր կյանքն է տալիս, որ մենք շարունակենք մեր խաղաղ գոյությունը…:
Նա հավատարիմ մնաց իր երդմանը, նա սրբորեն կրեց Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը…. Նա հայրենիքին նվիրեց ամենաթանկը` կյանքը, Գոռը զոհվեց հանուն ի’մ, քո’, համայն հայության համար, որ մենք ապրենք, ու մեր սրտի խորքում վառ պահենք հայրենիքի նվիրյալներին….
Գոռ ջան իմ հերոս եղբայր լույս քո հոգուն….վախկոտ թշնամին Ձեր արյան ամեն մի կաթիլի համար թանկ է վճարելու………
Արմինե-Նռան հատ»

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ