01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

ՄԻ պաշտպանը պարզաբանումներ է պահանջում

ՄԻՊ-ը քննարկման է ընդունել հարցը, թե ինչու «Սասնա ծռեր» խմբի անդամներին արգելված է հարազատներին հանդիպել: Այս մասին նա նշեց այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում: Ըստ ՄԻ պաշտպանի` բուժհետազոտության և տեսակցությունների հարցերը դրվել են քննարկման, և հնարավորինս սեղմ ժամկետում համապատասխան ընթացք կտրվի: «Ես նույնիսկ ստորագրված անձանց ցանկն եմ ուղարկել համապատասխան մարմիններին և պարզաբանումներ եմ պահանջել` արգելելու […]

Պարգեւատրում խորհրդարանում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 10-ին Երիտասարդության համաշխարհային օրվա եւ Ուսանողների միջազգային օրվա առթիվ քաղաքական եւ հասարակական կյանքում ակտիվ գործունեություն ծավալելու համար պարգեւատրել է մի խումբ երիտասարդների: Շուրջ 25 երիտասարդներ պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, ՀՀ ԱԺ պատվոգրով ու շնորհակալագրով: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով երիտասարդներին, կարեւորել է նրանց դերը մեր երկրի զարգացման […]

Զինծառայողների օգտին քաղաքացիների վճարումները ճիշտ որոշում եմ համարում.նախարար/վիդեո/

«Զինծառայողների օգտին քաղաքացիների վճարումները ճիշտ որոշում եմ համարում»,-այս մասին այսօր  կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարի  խոսքով՝ այն բոլոր խնդիրները, որոնց պետությունը բախվել է զինծառայողներին օգնելու հարցում, պետք է այս ճանապարհով ընդունելի լուծում ստանան: «Կարծում եմ, որ նվազագույն աշխատավարձ ստացողների համար ծանրաբեռնվածություն չի նախատեսվի: Իսկ մյուսների հարցը կարելի […]

Լալան 7 տարեկան աղջկա հետ սարսափելի իրավիճակում է. ամուսինը մեղադրվում է «Սարի թաղի» գործով/վիդեո/

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում հուլիսի 19-ին Սարի թաղի գործով կալանավորվածների հարազատները Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում քրեական  գործում  որպես  մեղադրյալ  անցնող Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնացյանը, նշեց, որ իր ամուսնուն այժմ անօրինական են պահում կալանավայրում. «Նրա կալանքը վաղուց պետք է երկարաձգեին, բայց դատական նիստերը չեն կայանում, մեղադրանքը հաստատելու փաստեր էլ չկան, ոստիկանների ցուցմունքների […]

Լեռնային Ղարաբաղի խնդրի մասով մեզ սպասում են դժվար բանակցություններ. Վ. Օսկանյան

«Լեռնային Ղարաբաղի խնդրի մասով մեզ սպասում են դժվար բանակցություններ, և կան  իրական մտահոգություններ։ Մենք պետք է ձգտենք, որ  բանակցային փաստաթղթում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարզ ամրագրումից իրացման անցում կատարվի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկար տարիներ ինքնորոշված լինելու փաստի և դրա ճանաչման թեմային»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ, պատգամավոր ԱԳ նախկին նախարրա Վարդան […]

Էրդողանը զանգահարել է Թրամփին և շնորհավորել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Էրդողանը շնորհավորել է Թրամփին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նոր պաշտնում հաջողություններ է մաղթել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը: Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխադարձ հարգանքի, համատեղ շահերի և արժեքների վրա հիմնված դաշնակցական հարաբերությունները  առաջիկայում […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններ իր այցելության ընթացքում ՀՀ պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ այցը […]

Զորավարժություններով Բաքուն խախտում է համաձայնությունը. ԱԳ փոխնախարար/վիդեո/

«Զորավարժություններով Բաքուն խափանում է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա հիշեցրել է, որ այդ զորավարժություններին արդեն արձագանքել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նշված համաձայնությունների՝ ադրբեջանական կողմը պետք է 40 օր առաջ տեղեկացնի նման զորավարժությունների մասին, ինչը չի արել: Մանրամասները՝ […]

Ռուս զբոսաշրջիկներին ղարաբաղյան խնդիրը չի խանգարի

Ազգային ժողովում ավարտվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը, որի օրակարագում ընդգրկված էին զբոսաշրջության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Նիստից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը և Նիկոլայ Ռիժկովը ասուլիսով հանդես գան: Նախ հայտնեցին, որ վերջին տարիներին Հայաստանում նկատվում է զբոսաշրջության աճ, և հատկապես […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին եւ հանձնաժողովի անդամներին: Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի անցկացումը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է համագործակցության ամրապնդման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ