11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ժամանակը գուցե ամեն ինչ իր տեղը դնի․ «Փաստ»

Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը հաճախ է ծայրահեղությունների գերի դառնում վերաբերմունքի կամ գնահատման տեսակետից: Այս գործոնը առավել խորացել է 44-օրյա պատերազմից հետո, էլ ավելի՝ արցախցիների բռնի տեղահանման ու Արցախի հանձնման գործընթացին զուգահեռ: Խոսքը վերաբերում է նաև հակառուսական տրամադրությունների գեներացմանը: Ի մասնավորի, արցախյան ողբերգության հարցում շատերը ամենածանր մեղադրանքներ են հնչեցնում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի նկատմամբ: Ընդ որում, […]

Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի ձերբակալությունն իրականացվել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքով․ «Հրապարակ»

Նախօրեին հայտնի դարձավ, որ Բաքուն 4 ամսով կալանավորել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին եւ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները երեք բարձրաստիճան անձանց ապօրինաբար առեւանգել էին Արցախից եւ տեղափոխել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։ Իշխանական եւ մերձիշխանական շրջանակներում շշուկով իրար […]

Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան: Քննարկելու են Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները, ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

Գրանադայում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը տապալվեց՝ հակառակ սպասելիքների. Politico

Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի (EPC) բարձր մակարդակի հանդիպումն անցել է առանց տեսանելի արդյունքների ՝ չնայած գագաթնաժողովին ընդառաջ մեծ սպասելիքներին: Այս մասին գրում Է Politico թերթը։ «Գագաթնաժողովը, որին մասնակցում էին մոտ 50 եվրոպացի առաջնորդներ, տասնյակ օգնականներ և լրագրողների լեգիոններ, ձախողվել է, երբ հավաքվածներին չի հաջողվել էական առաջընթացի հասնել Եվրոպայի շեմին տեղի ունեցող հակամարտությունների կամ որևէ այլ […]

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Ռուբեն Մելիքյանը և Հաբեթ Մարտիրոսյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործն ու սպասվող զարգացումները։

Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսելում՝ հոկտեմբերի վերջին. Միշել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսելում՝ սույն թվականի հոկտեմբերի վերջին։ Այդ մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը պետք է կայանար Գրանադայում Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։ Վերջին պահին, սակայն, Ալիևը հրաժարվել է […]

Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ռուբեն Վարդանյանին։ Ըստ հրապարակման՝ Վարդանյանը գոհունակություն է հայտնել պահման պայմաններից։ Նա հայտնել է նաև, որ նախնական բուժզննում է անցել, առողջական խնդիրներ չունի։ Վարդանյանը կկարողանա հեռախոսով շփվել ընտանիքի հետ։ Նրան տրամադրվել է նաև փաստաբան։

Ինչո՞ւ է պետք պայքարի նոր ձևաչափ և ո՞րն է ճիշտ ճանապարհը. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Ինչո՞ւ է պետք պայքարի նոր ձևաչափ և որն է ճիշտ ճանապարհը Անունը դնենք կոմիտե, հարթակ, դաշինք. միայն թե՝ սկսենք ։ Շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում սկսվի պետականության անզուսպ փլուզում՝ Արցախի դատարկման ինտենսիվությամբ։ Շատ մեծ է անվերահսկելի զարգացումների հավանականությունը։ Արտաքին գործոնները և իշխանության որակն ու քայլերը դրան […]

Փաշինյանը դստերը տարել է պաշտոնական ընթրիքի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, Գրանադայում՝ Կառլոս 5-րդ պալատում, մասնակցել է պաշտոնական ընթրիքին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ Լետիսիա թագուհին: Հյուրերին ողջունել է Իսպանիայի վարչապետ Պերդրո Սանչեսը: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցն Իսպանիա ավարտվել է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ