Փորձը սովորեցրել է
Փորձն ինձ սովորեցրել է, որ եթե մարդիկ քո դեմ ինչ-որ բան են անում, ի վերջո դա ի օգուտ քեզ է լինում։ Ինդիրա Գանդի
Փորձն ինձ սովորեցրել է, որ եթե մարդիկ քո դեմ ինչ-որ բան են անում, ի վերջո դա ի օգուտ քեզ է լինում։ Ինդիրա Գանդի
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին դրվատանքի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մխիթարյանը հասկացավ իմ եւ մյուս մարզիչների տարբերությունը: Նա գիտակցեց, որ ֆուտբոլիստից Պրեմյեր լիգայում այլ բան է պահանջվում: Այն չի կարելի համեմատել Ուկրաինայի հետ, նույնիսկ Բունդեսլիգայի հետ չի կարելի համեմատել: Նա շատ է աշխատել մարզումներին, որպեսզի հասնի այս մակարդակին: Մխիթարյանը […]
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օյանյանը ֆեյսբուքյան հանրագրում պատասխանել է իր անձի հետ կապված շատ հարցերի. «Սիրելի՛ հայրենակիցներ Ցանկանում եմ հրապարակայնորեն պատասխանել իմ էլեկտրոնային փոստին ուղարկված և որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառվող հարցերին: 1. Քաղաքական գործունեություն Բոլոր հարցադրումներում կարմիր գծով անցնում է այս միտքը. – Արդյոք ես համարվո՞ւմ եմ իշխանական նախագիծ: Սպային վայել բարձր պատասխանատվությամբ […]
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ամանորի նախաշեմին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներն այցելում են 2016 թվականին մարտական գործողությունների ընթացքում, մասնավորապես՝ ապրիլյան գործողությունների օրերին զոհված զինծառայողների, սպաների և ազատամարտիկների ընտանիքներին։ Այցելությունների նպատակը հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկներին ուշադրության կենտրոնում պահելն ու մեծարելն է, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին նրանց օրինակով դաստիարակելն է։ Հանդիպումների ընթացքում ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները […]
ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչները տարբեր առիթներով հաճախ են լինում հայոց բանակի զորամասերում և արդեն ավանդույթ են դարձել նաև տարեմուտի այցերը սահմանապահ դիրքեր: Այս տարին ևս բացառություն չէր: Դեկտեմբերի 28-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները կանանց խորհիդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի մարզի սահմանամերձ գյուղերի պաշտպանական դիրքեր՝ տեղում ծանոթանալու մարտական հենակետերի […]
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձին կաշառք տալու գործով մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցներն իրեն պարտադրել են սուտ հաղորդում տալ այն մասին, թե, իբր, 200.000 դրամ կաշառք է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին: Նյութերի նախապատրաստման ընթացքում […]
Քահանաները ինքնաթիռների նման են. մարդիկ և զանգվածային լրատվության միջոցները նրանց մասին խոսում են միայն այն ժամանակ, երբ նրանցից մեկն ընկնում է։ Բայց մի՛ մոռացեք, որ նրանցից տասնեակ հազարավորները շարունակում են սավառնել։ Ն.Ս. Ֆրանցիսկոս Առաջին Պապ
Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք էլ ավելի ենք սիրում դրանք, ի՞նչ իմանաս, թե որքան անհրաժեշտ են դրանք մեզ այսօր: … Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահե իր երիտասարդությունը: Իլյա Էրինբուրգ
37-ամյա հայտնի դերասանուհի Քեյթ Հադսոնը հղի է դերասան Բրեդ Փիթից։ Այդ մասին նշում է Star հանդեսը։ Հանդեսի աղբյուրը նշել է, որ Փիթը այլեւս երեխաներ չէր պլանավորում, սակայն պատրաստ է ընդունել Քեյթի երեխային։ Աղբյուրն ասել է նաեւ, որ այս լուրն իմանալուց հետո Անջելինա Ջոլին՝ Փիթի արդեն նախկին կինը, կատաղության է հասել։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, մտքեր փոխանակել մեր երկրում հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ իրականացվող երկկողմ փոխգործակցության վերաբերյալ: Կարեն Կարապետյանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանակը, ինչը կնպաստի նաև […]