16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ոստիկանների կողմից ծեծի՞ է ենթարկվել

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էդմոն Խաչատրյանը: Վերջինս ծեծից հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն և դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակիցը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Նման ահազանգ ունենք, որ ոստիկանության Գորիսի բաժնում քաղաքացի է ծեծի ենթարկվել»:

Մեր հարցին՝ խոսքը  Սյունիքի նախկին մարզպետի  եղբորորդու՝ Էդմոն Խաչատրյանի մասի՞ն է,  ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակիցը  պատասխանեց. «Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ստուգումներ է կատարում: Ահազանգ ունեցել ենք, որ մի քաղաքացի ծեծի    է ենթարկվել, բայց իր  անձի մասին ոչինչ չեմ կարող ասել»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ