10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Երեւանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ռուս մայորի դին

Հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 19։00-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա։ Ոստիկանները նշված հյուրանոցի 10-րդ համարում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ Ռուբինյանց նրբանցքի 5-րդ հասցեում ժամանակավորապես […]

Վարդենյաց լեռնանցքում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  Վարդենյաց լեռնանցքում բուք և մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մ: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 100-150 մ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Հունվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է մոտ 30 անգամ, հայկական  դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 300 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված […]

Նախարարը հավատում էր Ձմեռ պապին. կիսվեց հիշողություններով/վիդեո/

«Մեր Նոր տարիները ուրիշ էին: Չէի ասի,որ ճոխ էին կամ շատ բան ունեինք: Երբ նարինջ ու մանդարին էինք ունենում շատ էինք ուրախանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում մանկական տարիների վերհուշով կիսվեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը նշեց, որ այդ տարիներին անգամ շոկոլադե կոնֆետներ ունենալը ճոխություն էր համարվում, սակայն երջանիկ ընտանիքում մեծանալու փաստը նա չի կարող չարձանագրել.«Հայրս ու […]

Արգալափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 2-ին, ժամը 05.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 9 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 020UL64 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Մ.) շտապօգնության ավտոմեքենան: *** Հունվարի 2-ին, ժամը 05.09-ին տեղեկություն է ստացվել, որ […]

Հարստությունը չի օգնի

«Խոնարհների բերանն իմաստություն է խորհում: Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելությունը, բայց անօրեններին կործանելու է իրենց գայթակղությունը: Հարստությունը չի օգնի բարկության օրը, բայց արդարությունը կփրկի մահից: Արդարը մեռնում է և մեծ ափսոսանք թողնում, ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ: Անբիծ մարդու արդարությունը ուղղում է նրա ճանապարհները, բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրավությունը» (Առակաց 11։2-5)։

Ինչ հաղթանակներ է խոստանում Հիսուս Քրիստոսը

«Ով որ հաղթում է, կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի և նստեցի իմ Հոր հետ նրա աթոռի վրա» (Հայտնություն 3.21): «Ով որ հաղթի, նրան թույլ կտամ ուտել կենաց ծառից…» (Հայտնություն 2.7): «Ով որ հաղթի, երկրորդ մահից չի վնասվելու…» (Հայտնություն 2.11): «Ով որ հաղթի, պահված մանանայից ուտել եմ տալու…» (Հայտնություն […]

Մեղրու ավտոճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Մեղրու տարածաշրջանի  ավտոճանապարհներին բուք է: Թալինի և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 30-50 մ: Ապարանի և Հրազդանի ճանապարհներին ևս մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 100-200 մ: Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական […]

Թուրքիայի վարչապետն անդրադարձել է Անկարայի ահաբեկչությանը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը անդրադարձել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը։ Վերջինս հայտարարել է, որ Ստամբուլի Reina ակումբում հրաձգություն կազմակերպած ահաբեկիչը ամենևին էլ Սանտա Կլաուսի հագուստով չի եղել, ինչպես հաղորդվել էր նախորդիվ: Այս մասին հայտնում է CNN Turk-ը: Յըլդըրըմը նշել է, որ Սանտա Կլաուսի հագուստի մասին պատմությունը մտացածին է: Բացի այդ, վարչապետը հայտնել է, որ ահաբեկիչը […]

«Թող մարդասիրությունն ու բարությունը առաջնորդեն մեզ»

Հռոմի կաթոլիկ եկեղեցին տոնում է Խաղաղության 50-րդ օրը, որը միջազգային տոն է, որի ժամանակ հավատացյալները Աստծուն կոչ են անում դադարեցնել բոլոր պատերազմները եւ Երկրի վրա խաղաղություն հաստատել: Այս տարի տոնի կարգախոսն է «Ո՛չ բռնությանը․ խաղաղասեր քաղաքականության ոճ»: «Այս տարվա սկզբին ես անկեղծ խաղաղություն եմ մաղթում բոլոր ժողովուրդներին եւ ազգերին, պետության ղեկավարներին եւ կրոնական համայնքների ներկայացուցիչներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ