16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Հանձնարարական բնապահպանության նախարարին

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական ուղղեց Բնապահպանության նախարարին:

Վարչապետը հիմնավորելով իր ասելիքը նկատեց, որ պետք է իրականացվի բնապահպանական վճարների վերանայում:

Կարապետյանը ընդգծեց, որ բնապահպանական վճարների հիմնական մասը վճարվում են խոշոր գործնեությամբ զբաղվողների  կողից: Արդյունքում  չունենալով աղտոտման և վճարումների մեծ ծավալներ՝ փոքր ծավալների ախտոտողները  զգալի ժամանակ և ռեսուրսներ են ծախսում նախագծերի ուսումնասիրությունների համար, արդյունքում լիազոր մարմինները ռեսուրսներ են ծախսում հսկողության տեղեկատվական հավաքագրման  և վերլուծման համար:

« Այդ իսկ նպատակով ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարում եմ  երկու  ամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ և նվազ վտանգավորություն ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների վճարման, նախագծերի և հաշվետվությունների համար: Դիտարկել ըստ գորնեության տեսակի ընդհանրացված և տիպային վճարների  ներդրման հնարավորությունը»,-եզրափակեց վարչապետը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ