07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Մեր մարտական ոգին չեն կարողանա կոտրել»

«Գյուղում լավ ձյուն է եկել, ապրում ենք մեր հունով: Երեք օր է, կրակոցներ չեն հնչել: Խաղաղություն է տիրում», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավարը՝ Սամվել Սաղոյանը պատասխանելով հարցին` արդյոք վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանագծի լարվածությունը տարածվում է հայ-ադրբեջանական սահմանների վրա: Վերջինս ընդգծեց՝ գյուղացիների մոտ ընկճվածություն չկա: «Ինչ ուզում են՝ անեն, մեր մարտական ոգին […]

Նիկոլային բերման են ենթարկել

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 28-ին, ժամը 21.15-ին, Արթիկ քաղաքի Լմբատ 2-րդ թաղամաս 10 շենքից բերման է ենթարկվել 30-ամյա Նիկոլայ Հ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ նա 2011թ. դեկտեմբերի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Մուրացկանների համար

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակում են մուրացկանությամբ զբաղվողների հայտնաբերման, նրանց սոցիալական և տարատեսակ այլ աջակցություն ցուցաբերելու աշխատանքները:  Նախկինում հայտնաբերված, մուրացկանությամբ զբաղվող 37 երեխաներից 21-ը բնակվում է մայրաքաղաքում: Ըստ այդմ, պատասխանատուների կողմից վերահսկողություն է իրականացվում նաև նրանց ընտանիքների նկատմամբ: Երեխաները հաճախում են դպրոց, իսկ նրանցից 3-ը գտնվում են ՀՕՖ-ի հովանու ներքո: Մուրացկանությամբ զբաղված […]

Մեծ փողեր են «ֆռալու»

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը վստահ է՝ սպասվող խորհրդարանական ընտրություններին բավականին մեծ գումարներն են ծախսվելու, և դա, բնականաբար, վատ անդրադարձ կունենա  երկրի տնտեսության վրա: «Մյուս կողմից էլ պետք է ասել՝  տպավորությունն  այնպիսին է, ասես բոլորն ուզում են քաղաքականությամբ զբաղվել կամ շնչահեղձ եղած՝ ուզում են պատգամավոր դառնալ: Իսկապես, շատերն են ուզում դառնալ պատգամավոր: Ու նրանց մեջ կան փողատերեր: […]

Նարնջագույն տրամադրություն․ Giorgio Armani-ի նոր գույները /ֆոտո/

Giorgio Armani-ն ներկայացրեց իր նոր հավաքածուն Փարիզի Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում։ Հանրահայտ դիզայները այս անգամ շեշտադրել էր գույնը, ավելի կոնկրետ՝ նարնջագույնը։ Այն տարբեր չափերով առկա էր հավաքածուի մեծ մասում։  

Խարդախությամբ հեռախոս է հափշտակվել երևանյան ակումբներից մեկում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևան քաղաքի ակումբներից մեկում խաբեությամբ «iphone 7» տեսակի բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացուց ստացված հաղորդման համաձայն՝ 2016թ.նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը […]

Հովիկ Աբրահամյանն ունի 2 տարբերակ

ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը ՀՀԿ-ից առանցքային որոշ դեմքերի հեռացումը պայմանավորում է հետևյալով. «Իրենք հայտարարել էին, որ փոփոխությունների են գնում, դեմքեր են փոխում, որպեսզի տպավորություն թողնեն, թե ինչ-որ բան են անում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Այդ մարդիկ, ովքեր հեռացել են ՀՀԿ-ից,  ըստ քաղաքագետի` հասկացել են, որ իրենց ծառայությունները պետք չեն տվյալ պահին, ու այդ պատճառով […]

Ոչինչ որ առարկայական չի

Մոտավորապես չորս ամիս է, ինչ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարում է: Տնտեսագիտույան դոկտոր Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ այս ժամանակահատվածը կարճ էր, և տեսականորեն հնարավոր չէր մեծ հաջողություններ գրանցել, և տնտեսությունը դուրս բերել այս աղետալի վիճակից: «Վարչապետի հանձնարարականները,  ուղղվածությունը դրական են, անշուշտ, բայց առարկայական ոչինչ չկա:  Այնպիսի մեծ համակարգերի կտրվածքով, ինչպիսին պետությունն է, տնտեսությունը, որը իսկապես բազմաշերտ է, […]

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսված են Վիգեն Սարգսյանի բանակցությունները ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ պաշտպանական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես […]

ԴԱՀԿ աշխատակիցների գործով նախաքննությունն ավարտվել է

Կեղծ պաշտոնական փաստաթուղթ կազմելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները կազմել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ` թաքցնելով իրականությունը: Մասնավորապես, նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ դեռևս 2015թ.–ին  դատարանի կողմից վճիռ էր կայացվել Ն.Հակոբյանին և վերջինիս որդիներին Երևանի Գուլակյան փողոցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված