01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը զգուշացնում է

Սերժ Սարգսյանը Գյումրիում էր: Կուսակցական <<մեսիջներ>> Շիրակի մարզի ՀՀԿ-ականներին:
Մարտի 19-ին Գյումրի էր այցելել ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես նախապես նշվել էր հանդիպումը լինելու է Գյումրոււ տեխնոլոգիական կենտրոնում` ՀՀԿ-ականների հետ, լրագրողների համար փակ: Հանդիպմանը ներկա էին Շիրակի մարզի ՀՀԿ-ական գյուղապետերը, տարբեր գերատեսչությունների ղեկավարները, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի փոխմարզպետներ Հարություն Արշակյանը, Սեյրան Պետրոսյանը, ՀՀԿ-ի Շիրակի մարզի ղեկավար Սահակ Մինասյանը, ՀՀԿ-ի շտաբի ղեկավար Սամվել Նիկոյանը, թեկնածուներ Ֆելիքս Ցոլակյանը և Մուշեղ Պետոյանը, Մարտուն Գրիգորյանն ու Արման Սահակյանը:
17392849_1610183402343113_1402558058_n
Henaran.am-ի թղթակիցը ներկաներից հետաքրքրվել է, թե ինչ հարցեր են քննարկվում փակ հանդիպման ընթացքում: Նրանցից մեկը նշել է, որ նախ Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է մարզի խնդիրներով, թե որ համայնքում ինչ խնդիրներ կան: Օրինակ` Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը բարձրացրել է այն հարցը, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղին անցնում է գյուղի բերրի հողերով, հնարավոր չէ արդյոք շրջանցել որոշ հողատարածքներ: Նախագահը խոստացել է քննարկել այդ հարցը մասնագետների հետ ու հնարավոր լուծումներ գտնել:
Նշենք, որ հանդիպումը բավականին երկար տևեց, երեք ժամից ավելի ու կարծես մի քանի փուլով էր ընթանում: Սկզբից դուրս եկան գյուղապետերը, ապա թեկնածուները, իսկ վերջում Գյումրիի քաղաքապետն ու Շիրակի մարզի ՀՀԿ շտաբի ղեկավարը:
17392821_1610151169013003_1027130215_n
ՀՀԿ շտաբի մարզային ղեկավարը` Սամվել Նիկոյանը Henaran.am-ի  հետ զրույցում մասնավորապես նշել է.
«Հանրապետություն նախագահի կարևոր «մեսիջն» ու հստակ դիրքորոշումն այն է, որ պարտավոր ենք ընտրությունները կազմակերպել օրինականության շրջանակներում: Որևիցե մեկը իրավունք չունի հանկարծ փորձի այնպիսի մոտեցում ցուցաբերի, որ կարող է կասկածների առիթ հանդիսանա: Նման դեպքերում յուրաքանչյուր ոք , ով խախտել է ընտրական օրենքը, կպատժվի:
17350950_1610187055676081_1556526675_n
Սերժ Սարգսյանի հիմնական մեսիջը այն է, որ մեր ժողովրդին ապացուցենք, որ ընտրությունները օրինականության շրջանակներում է ընթանալու, դա անհրաժեշտ է ոչ միայն մեր ժողովրդի համար, այլև միջազգային հանրության: Եղել են առաջարկներ, քարոզչական մոտեցումների հետ կապված , ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները ևս քննարկվել են»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ