06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նախաստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։ Նախարար Նալբանդյանը ողջունեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը և վստահություն հայտնեց, որ փաստաթուղթը նոր էջ կբացի […]

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ

Հայաստանի քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը, բնության զարթոնքն ու նոր տարին ուրախությամբ են լցնում բոլորիս սրտերը: Հայաստանի քաղաքացիներն իրենց քուրդ եղբայրների և քույրերի հետ կիսում են Նավրոզի բերկրանքը: Հարգելի՛ քուրդ հայրենակիցներ, Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն, և թող բացվող գարունը […]

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Ղազախստանի հետ խաղին

Մարտի 20-ից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը: Մեր ընտրանին պատրաստվում է մարտի 26-ին կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստանի հետ խաղին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի: Ազգային թիմը երեկ վերականգնողական թեթեւ մարզում է անցկացրել, որին մասնակցել է 16 ֆուտբոլիստ: Մյուս ֆուտբոլիստները՝ Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանն ու Արթուր […]

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը ազատ Է արձակվել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դուրս Է գրվել Կահիրեի զինվորական հոսպիտալից: Նա այլեւս ազատության մեջ է, հայտնում է РИА Новости-ն։ Եգիպտոսի նախկին նախագահը վերջնականապես ազատություն Է ստացել այն բանից հետո, երբ մարտի 13-ին երկրի Գլխավոր դատախազությունը հավանություն տվեց կալանքից նրան ազատելուն՝ կապված ցուցարարների զոհվելուն մեղսակցության գործով Վերաքննիչ դատարանի արդարացնող դատավճռի հետ: Հոսպիտալից Մուբարաքի որդին՝ Համալ Մուբարաքը, եւ կինը՝ […]

Սերժ Սարգսյանը անձամբ կպատժի. Ժամանակ

Մարտի 16-ին ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանին (Չերիի Վահան) ծեծի ենթարկելուց հետո ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ պատժելու է մեղավորներին, ով էլ լինի՝ պատասխան է տալու։ Թերթին հասած տեղեկություններով՝ դեպքի հաջորդ օրը Սերժ Աարգսյանը հանդիպել Գագիկ Ծառուկյանին եւ ասել, որ ձեռնպահ մնան հաշվեհարդար տեսնելու մտքից, քանի որ ինքն անձամբ պատրաստվում է ընտրություններից հետո պատժել Արման Աահակյանին։ […]

Գարո Փայլանը պատրիարքի ընտրությունների հարցով պարզաբանում է պահանջել նախարարից

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը պատրիարքական ընտրությունների վերաբերյալ հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը: Փայլանը հայցադիմումի մեջ նշել է, որ 23-ը 11-ի հարաբերակցությամբ մարտի 15-ին կայացած ընտրություններում Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոս Բեքչյանը: Իսկ ընտրությունները կայացել  են 1863 թվականին ընդունված […]

Ինչպես է մահացել Չարենցը

Փորձագետներից շատերը համոզված են, որ Չարենցի դեմ ծավալված պայքարի գլխավոր դերակատարը բանաստեղծ Գևորգ Աբովն է եղել: Նա Չարենցի մասին ասում էր. «Ընկերներ, մեզ բոլորիս համար պարզ է, որ Չարենցն ունեցել է նացիոնալիստական ռեակցիոն տրամադրություն, դա դաշնակցական կոնցեպցիա է»: Մնացածը հստակ է: Եղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան: Այս ծանր ժամանակաշրջանում Ավետիք Իսահակյանն այցելում է […]

Տեր Հիսուս Քրիստոսին ուղղված աղոթք

Նայիր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ,Հիսուս Քրիստոս: Մի բարկանա ինձ վրա, Տեր իմ, իմ բազում մեղքերի համար, և մի մերժիր իսպառ քո ձեռքի գործիս. ինձ չհասնի անոխակալիդ ցասումը, և մի անտեսիր տարակուսածիս, Տեր ներող և անհիշաչար: Հիշիր, մարդասեր, մեղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, քանի որ մեղքի կապանքները պատեցին ինձ, և […]

Ինչքան էլ ընկնես, դարձյալ կանգնիր

Այսօր շրջվել է Աստծու պարգևը, երբ մարմինը դարձել է իշխող ու հոգին ծառայող։ Մեղքն է, որ խեղդում, կրծում է հոգին, սակայն նրանից բխող աղոթքն ու զղջումը ոչ միայն շրջում են մեղքի սլաքը, այլ ակոսներ են բացում դեպի Արարիչը։ Այլ խոսքով, երբ կամա թե ակամա, գիտությամբ և անգիտությամբ, յոթը մահացու մեղքերը մտնում են մարդու կյանքի մեջ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ