18 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Քեզ պարապած ասել են՝ գնա՛, Ծառուկյանին ըտենց հարց տուր»

Այսօր   Վեդիում նախընտրական հանդիպումից հետո քաղաքացիներից մեկը  մոտեցավ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե ինչպես է լուծվելու իրենց մարզում գործող ցեմենտի գործարանի հարցը, քանի որ ցեմենտի փոշին վտանգավոր է իրենց առողջության համար:

«Պարոն Ծառուկյան, ես ձեզ հավատում եմ, բայց մի բան չեմ հասկանում. ցեմենտի էդ փոշին, որ նստում է, ու մենք շնչում ենք, դրա հարցը ո՞նց է լինելու, դրա դեմ ո՞նց ա լինելու»,- Ծառուկյանին դիմեց Վեդիի բնակիչը:

Ծառուկյանին քաղաքացու հարցը զայրացրեց։
«Լսի՛, լսի՛, ցավդ տանեմ, համապատասխան ֆիլտրացիաները դրած ա, էսօր ցեմենտի գործարանը 50 տարի աշխատել ա, 1600 ընտանիք աշխատում են: Եթե քեզ պարապած ասել են՝ գնա Ծառուկյանին ըտենց հարց տուր, ասեմ, որ ֆիլտրացիաները ստուգել են, ամեն ինչ նորմալ ա, ոչ մի ըտենց վտանգավոր բան չկա», – արձագանքեց Ծառուկյանը։

Հիշեցնենք՝  ցեմենտի գործարանը պատկանում է Ծառուկյանների ընտանիքին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ