Սարքած պատահարներ, կեղծ վթարներ ԱՊՊԱ-ի ներդրումից հետո /տեսանյութ/
Նախօրեին քարոզարշավով Շիրակի մարզում էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Կուսակցական թիմը նախ հանդիպում էր կազմակերպել Աշոցքում: Հանդիպմանը եկել էին Աշոցքի տարածաշրջանի գյուղերի բնակիչները, նշենք, որ քարոզարշավի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղացիներին չներկայացրեց նախընտրական ծրագիրը, այլ հարց ու պատասխանով փորձեց լսել ու իր լուծումները առաջարկել տարբեր հարցերի վերաբերյալ: Աշոցքի ֆերմերներից մեկը նախ հարցրեց. «Ինչու Աշոցքի ջրային ռեսուրսներից […]
«Հայտնի մի խոսք կա, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ քաղաքականությունն է զբաղվում քեզնով, իսկ թատրոնն՝ ինչպես արվեստի մյուս բնագավառները, թատրոնը մշտապես ունի իր անելիքը քաղաքականության հարցում, ինչը դա կապված է թե՛ գաղափարախոսության, թե՛ պետականության հետ»,այս մասին այսօր՝ մարտի 27-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց դերասանուհի, ՀՅԴ տարածքային ցուցակի պատգամավորության թեկնածու Ժասմեն Ասրյանը: «Թատրոնը […]
«Սամվել Բաբայանը մեր մարտական ու գաղափարակից ընկերն է, մեծ ներդրում ունի ՀՀ-ում մեր նորօրյա պատմության կերտման մեջ»-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը: Նրա ներկակացմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար, իրենց դաշինքի աջակից Սամվել Բաբայանին հնարավոր չի քաշել նեղ ինտրիգների մեջ, իրենց դաշինքի ստեղծման իրական գործընթացների մեջ նա չի եղել, նա համակիրների մեջ է […]
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սիլվա Ադամյանը նշեց՝ մարդիկ ընտրությունից առաջ չպետք է մտածեն նյութական շահի մասին: Հարկավոր է մտածել երկրի ապագայի, պետականության ամուր հիմքերի մասին, ոչ թե անձնական շահի: «Էսքան բան կատարվեց մեր քաղաքական դաշում էս Բարգավաճի հետ կապված, մի՞թե դա ոչինչ չասաց մեր հանրությանը: Մի՞թե […]
«Հայաստանի կոմունիստական կուսակցության» ընտրացուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արմինե Դավթյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը անհավասար մրցակցության մեջ են մտել: «ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ունեն պետական լծակներ ու դա օգտագործում են քարոզարշավի ժամանակ: Նրանք խախտում եմ նաև աշխարանքային օրենսդրությունը. աշխատանքային ժամին, փաստերեն, իրենք զբաղվում են քարոզչությամբ», – նշեց Արմինե Դավթյանը: Բանախոսը շեշտեց՝ որոշ […]
Եթե ուշադիր հետևենք Մեհրիբան Ալիևայի` Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնին նշանակման փաստի առնչությամբ հնչեցված լրատվական, փորձագիտական կարծիքներին ու գնահատականներին, ապա դժվար չէր նկատել, որ հիմնական հետևությունները հանգում էին Ադրբեջանի ներքաղաքական, իշխանական-կլանային դրդապատճառների շուրջ. Գրեթե չխոսվեց փոխնախագահի պաշտոնում նրա նշանակման արտաքին հնարավոր գործոնների մասին: Այս տեսանկյունից, չի բացառվում, որ Մեհրիբան Ալիևայի նշանակումը լավ մշակված իսրայելական սցենար էր: Այս […]
Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգ Դեմիրճյանն ընդունել է Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի մարտահրավերը և հրապարակել է «Երազ իմ երկիր հայրենի» երգի կատարումը: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի Արծվիկ, ահա իմ պատասխանը քո #CelebrateDiversityChallenge մարտահրավերին։ Երգում եմ հայկական՝ «Երազ իմ երկիր հայրենի» երգը»։ Հիշեցնենք, որ Արծվիկ Հարությունյանը մարտահրավեր էր նետել «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին՝ երգելու հայկական ազգային երգ։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ լուրերին, թե ինքը զբաղված է ԱՄՆ քաղաքացիության վերականգնմամբ, որովհետև հեռանում է քաղաքականությունից և Հայաստանի հանրապետությունից: «Ճշմարիտ չէ, որ ես հեռանում եմ երկրից, քաղաքականությունից և վերականգնում եմ ԱՄՆ քաղաքացիությունս»,-հայտարարեց նա:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին եւ հանդես է եկել ելույթով: ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս ՀԱՊԿ կազմավորման 15-ամյակի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կազմավորման 10-րդ տարեդարձի առթիվ: Ժամանակակից աշխարհում անվտանգության մարտահրավերների […]
























