17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Ագահությունը կռապշտություն է

«ԱՆՊԱՐԿԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՉԾԱՌԱՅԵՆՔ, ԱՅԼ ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՄԲ ԶԳԱՍՏԱՆԱՆՔ, ԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԿՌԱՊԱՇՏ ՉԴԱՌՆԱՆՔ, ԱՅԼ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲ ՔԱՎԵՆՔ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ» (ԵՓԵՍ․5:5, ԿՈՂՈՍ․ 3:5)։ Դատավորը դռան առաջ է կանգնած և մեզ դատաստանի է կանչում․ տեսնենք թե ինչ պատասխան ենք տալու Նրան․․․։ Որովհետև ամեն ինչի համար Դատավորը մեզանից հաշիվ է պահանջելու՝ ոչ միայն մեր կատարած գործերի համար, այլև խոսքերի, խորհուրդների, սրտի շարժմունքների և զգայարանների […]

Լոռու մարզում մեքենան գլորվել է ձորը

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 13-ին, ժամը 23.57-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղից դեպի «Մափլար» հանդամաս տանող ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի 59 ՏՏ 947 պ/հ մեքենան […]

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզում գործող ջերմոցային տնտեսություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին այցելել է Կոտայքի մարզում գործող մի շարք ջերմոցային տնտեսություններ: Նախարարի առաջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նա այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ և «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ: «Էկոտոմատո» ընկերությունը վարդի արտադրության ծավալներով աշխարհի խոշորագույն հինգ ընկերություններից մեկն է, ջերմոցները հագեցած են հոլանդական նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման համակարգերով: Հիմնադիր Մարկոս […]

Ցեղասպանություն բառն ասելու համար Գարո Փայլանին զրկել են խորհրդարանի 3 նիստի մասնակցությունից

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների 11-րդ հոդվածի քննարկման ժամանակ ելույթ ունեցած ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է 1913-1923 թթ-ին Թուրքիայի փոքրամասնությունների ոչնչացմանը: Փայլանը շեշտել է, որ այդ տարիների ընթացքում հայերը, ասորիները, հույները և հրեաները, ցեղասպանությունների ու բռնագաղթերի ենթարկվելով, հեռացվել են այդ տարածքներից: Ըստ հայկական «Ագոսի»` ցեղասպանություն բառը հնչեցնելուց հետո իշխող «Արդարություն […]

Իմ տունը իմ հայրենիքն է. Գրիգ Սուքիասյանը կարոտում է

Հեռուստաֆիլմերից հայտնի դերասան Գրիգ Սուքիասյանը արդեն մի քանի ամիս է հեռու է իր խոսքով՝ պաշտելի հայրենիքից: Իր տեսակով անմիջական ու պարզ դերասանը չի թաքցնում հոգուց հոսող անսահման կարոտը և հայրենիքի մասին խոսելիս հուզվում է: Գրիգ Սուքիասյանը ընդգծում է՝ հայրենիքից ընդմիշտ չի հեռացել: -Հայրենիք ասելիս՝ աչքերս փայլում են: Հայաստան ասելիս՝ շունչս չի հերիքում: Հայրենիքիս մասին , […]

Սրտաբանական կենտրոնի դրամարկղից գումար են հափշտակել

Նորք Մարաշ սրտաբանական բժշկական կենտրոնի դրամարկղից գողություն է կատարվել: Հունվարի 13-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են սրտաբանական կենտրոնի դրամարկղի ապակին, ներս մտել ու հափշտակել գումար: Հափշտակել են մի քանի տասնյակ հազար դրամ, որից հետ դիմել են փախուստի: Դեպքից մի փոքր անց են աշխատակիցները նկատել, որ դրամարկղի ապակին տեղահանված է եւ դիմել են իրավապահներին: Դրամարկղը գտնվում […]

Ես հավատում եմ հայ հոգու մեծությանը և վիպական չէ իմ հավատը.Գարեգին Նժդեհ/վիդեո/

«Ես հավատում եմ հայ հոգու մեծությանը և վիպական չէ իմ հավատը:Դա արդյունք է հարուստ կենսափորձի: Հայ մարդուն տեսել ու ճանաչել եմ մարտերում: Տեսել ու վայելել եմ գեղեցկությունը նրա արիական խոյանքների: Հայը միշտ էլ հերոսագործում է, երբ նրա առաջնորդներին հաջողվում է հավաքական սիրտ ստեղծել»,-ասել է Գարեգին Նժդեհը: Այսօր Ցեղակրոնության օրն է, որի հիմնադիրը Գարեգին Նժդեհն է: […]

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 760 շախմատիստ

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 7-րդ հուշամրցաշարի ընթացքին: Ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է շախմատի մրցասրահում: Քաղաքապետին ներկայացնելով ընթացքը` Սմբատ Լպուտյանը նշել է, որ հուշամրցաշարին […]

Հզոր անտիցիկլոնը իսկական չարիք է դարձել. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել  է. «Հայաստանի տարածքի վրա ձևավորված հզոր անտիցիկլոնը, որը մթնոլորտային բարձր ճնշման գոտի է, նրանում պարունակված օդային հոսանքները ունեն մեծ խտություն և կշիռ և հիմնականում կատարում են վարընթաց շարժում(այսինքն մթնոլորտի վերին շերտերից իջնում են դեպի ներքին շերտեր), դարձել է իսկական չարիք Արարատյան դաշտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ