21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԿԸՀ-ն օրվա ընթացքում ստացել է 200-ից ավելի ահազանգեր

«ԿԸՀ-ն օրվա ընթացքում ստացել է 200-ից ավելի ահազանգեր», -այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ   հայտնեց  ԿԸՀ իրավաբանական վարչության պետք Լիլիա Հակոբյանը:

 Հակբյանը նշեց, որ  ստեղծվել է վերլուծության կենտրոն, որը  քվեարկության մեկնարկից մինչեւ դրա ավարտը օպերատիվ կերպով գործել է. «Հեռախոսազանգեր ենք ստացել հիմնականում, ստացվել են 200-ից ավելի զանգեր: Վերլուծության կենտրոնը ուսումնասիրել է նաեւ զանգվածային լրատվական մջոցներով տարածված նյութերը, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել է համապատասխան միջոցներ: Թերություններ են եղել տեխնիկական սարքավորումների հետ կապված, դրանք ի հայտ են եկել քվեարկության սկզբնական փուլում, բայց վերացվել են»,-հայտնեց Լիլիա Հակոբյանը:

Լիլիա Հակոբյանի փոխանցմամբ՝ երկրորդ խնդիրը, որը եղել է կապված է տեսախցիկների հետ, հնարավորություն չի եղել բոլոր ընտրատեղամասերում ապահովել ուղիղ հեռարձակում, սակայն տեսախցիկները տեսանկարահանել են ընթացքը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ