02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է,  որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 60-70 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Աստվածաշունչն ասում է` ինչն է վտանգավոր

«Զգույշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ եւ հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը, որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին: Արթո՛ւն կացք այսուհետեւ, ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի […]

Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողը Opel-ով բախվել է արգելապատնեշին.կան տուժածներ

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, 34-ամյա Գագիկ Ղազինյանը Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին իր վարած Opel Astra մակնիշի 34 ՍD 968 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին. տեղեկացնում է Shamshyan.com կայքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա […]

Զովունիում 30 ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Զովունի գյուղում գտնվող վագոն տնակներից մեկում  դեկտեմբերի 30-ին տղամարդու դի է հայտնաբերվել: Տղամարդու ինքնությունն ու մահվան հանգամանքները պարզվում են: Նախնական տեղեկություններով` նա ցրտահարվել է: Կատարվում է քննություն:

Ինչո՞ւ է հուզվում գեներալ Մանվելը /վիդեո/

Գեներալ Մանվել Գրիգորյանը մինչև 2000 թվականը բոլոր Ամանորները նշել է Արցախում: «Եղել եմ սահմանամերձ տարածքներում, դրանից հետո արդեն իմ ընտանիքում: Ամեն տարի եղել եմ իմ ընտանիքում, ապա՝ երկրապահների հետ: Շնորհավորանքից անմիջապես հետո տանից դուրս եմ գալիս, որ երկրապահներին շնորհավորեմ: 1985-2000 թվականներին տարբեր տեղերում եմ նշել Նոր տարին: Հիմա արդեն ուզում եմ իմ ընտանիքի ու իմ […]

Հյուրանոցում մահացած հայտնաբերված ռուս մայորն ավիաբազայի ծառայող . մանրամասներ

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հաստատել է ռուս սպայի մահը Երեւանում: Ինչպես տեղեկացրել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հունվարի 1-ին Երեւանի հանրակացարաններից մեկի իր սենյակում մահացած է հայտնաբերվել ռուսական ավիաբազայում ծառայող սպան: Զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալով՝ զինծառայողի մահվան պատճառը կարող էր լինել սրտային սուր անբավարարությունը:  Հայաստանում ռուսական բազայի հրամանատարությունը […]

Ինչպես սովորական հայ կին, ես էլ չեմ հասցնում ամեն ինչ անել. պատգամավորն` Ամանորի պատրաստություններից (վիդեո)

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ, մայրիկ Էլինար Վարդանյանը Henaran.am-ի տեսանյութում պատմում է, թե ինչպես է պատրաստվում Ամանորին: Պարզվում է` ինքն էլ ինչպես յուրաքանչյուր հայ կին ընկնում է Նոր տարվա եռուզեռի, պատրաստությունների մեջ, ինչպես յուրաքանչյուր կին դժգոհում է, որ չի հասցնում ամեն ինչ անել… Մանրամասները` տեսանյութում:

Ողորմիր Տեր

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտցածից […]

Ներիր ինձ Ողորմած Աստված, ունայն անցյալիս համար

Ների՜ր ինձ Ողորմած Աստված, ունայն անցյալիս համար, քանզի առանց Քեզ է անցել: Օրհնի՜ր իմ ներկա կյանքը, Բարեգո՜ւթ Աստված, Քեզ չկորցնելու համար: Նախախնամի՜ր ապագաս, մեղքի մեջ ընկնելուց պատվով դուրս գալու համար: Քո Սուրբ Հոգին մի հեռացրու ինձնից, սիրելու և ներելու առաքինությունը չկորցնելու համար: Ծովիկ Դավթյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված