11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Անհասկանալի, անըմբռնելի երևույթ է այս պրոցեսը. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Արարատ Զուրաբյանը կարծում է, որ միշտ էլ նախընտրական փուլում, երբ ձերբակալություններ են լինում քաղաքական գործիչների նկատմմաբ, կասկածելի են: «Շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ պարզ կլինի: Անհասկանալի, անըմբռնելի երևույթ է այս պրոցեսը, և թե ինչ նպատակ է հետապնդում, պարզ չէ: Մի քիչ սպասենք, լսենք փաստաբաններին»,-այսօր ասուլիսին ասաց նա: […]

«Ես կարծես քայլում էի Աստծո հետ … » . Աստվածաշունչը` խուլերի համար /տեսանյութ/

  Առաջին անգամ ամբողջ Աստվածաշունչը նկարահանվել է խուլերի համար՝ ժեստերի լեզվով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր  Եսայի քահանա Արթենյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը, ԱՀԹ խուլերի համայնքի անդամ Գրետա Ավագյանը, ինչպես նաև  ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանը   նշեցին՝  այս նախաձեռնությունը շատ կարևոր է, քանի որ դրա շնարհիվ […]

Արթուր Բաղդասարյանին թողել ենք, ընկել Սեյրան Օհանյանի հետևից. «թեժ» բանավեճ (տեսանյութ)

ՀԿԿ ներկայացուցիչ Նաիրա Մարտիրոսյանը գոհ է քարոզարշավի ընթացքից: «Ոչ մի խոչընդոտներ չենք էլ հանդիպել, ուղղակի նկատել ենք, որ մարդիկ վախենում են միանալ ինչ-որ կուսակցությունների՝ մտածելով, թե ինչ կասեն, մարդիկ ուզում են, որ ինչ-որ բաներ վերականգնվեն: Ընդհանուր առմամբ ես բավարար եմ գնահատում մեր արշավը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս վստահ է, որ 5 տոկոսի չափը […]

Վերջին օրերին ստոր ու դավադիր հարվածեցին. Արթուր Բաղդասարյանը հայտարարում է

«Հարգելի հայրենակիցներ, դուք եք ձեր քվեի տերը: Մենք պետք է գիտակցենք, որ մենք չենք ընտրում «թաղի տղաների», մենք չենք ընտրում ժողովրդի խնդիրներին անհաղորդ մարդկանց, ովքեր 25 տարի Ազգային ժողովում են ու այդ ընթացքում 20 բառ չեն արտասանել: Մենք ընտրում ենք երկրի իշխանություններին առաջիկա 5 տարիների համար և պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք մեր երկրի համար […]

«Մամուլն արդեն զգուշացնում էր Սամվել Բաբայանին» (տեսանյութ)

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը կարծում է, որ իրենց դաշինքի նկատմամբ կա առանձնակի «վերաբերմունք»: «Մեր թեկնածուների նկատմամբ սկսված դեպքերը, տարածքները չտրամադրելը, մինչև Ջրառատի դեպքը, ապա և Սամվել Բաբայանի ձերբակալությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ՕՐՕ դաշինքի աջակից Սամվել Բաբայանի ձերբակալությունն անհիմն է 100 տոկոսով, դա քաղաքական հետախնդում է, […]

Իրադրությունն առաջնագծում

Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ինչու հենց Սամվել Բաբայանը. Ապարանցի Ռազմիկ/ տեսանյութ/

 «Երկրի համար կյանք տված մարդը չի կարող չարիք դառնալ այդ երկրի համար»,-այսօր մարտի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսին, անդրադառնալով ԼՂՀ  Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը, հայտարարեց ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը (Ապարանցի Ռազմիկ): Ռազմիկ Պետրոսյանը համոզված է` Սամվել Բաբայանի ձերբակալությունը ազատամարտիկների վրա ճնշում գործադրելու համար է արվում: «Մեր դաշինքը որոշեց սատարել «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» […]

Մեկ ամսում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի

Մեկ ամսում Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 3091 քաղաքացի: Փետրվարի 23-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է ներքին անձնագրերով 2938 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը՝ 153 քաղաքացի: Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 23-ին:    

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը, մարտի 25-27-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նիստին: Այցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդիպելու է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ