11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Առաջին տեղում ՀՀԿ-ն է. Gallup

Gallup International Association-ի նախաձեռնությամբ մարտի 12-19-ը ընկած ժամանակահատվածում անցկացվել են հարցումներ, որին մասնակցել է 1145 մարդ։  Հարցումները ցույց են տվել քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների ցուցանիշները՝ մարտի 20-ի տվյալներով։ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հարցին՝ «եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների […]

«ՀՀԿ-ն ունի անցած ճանապարհ, երկիրը կառավարելու ներուժ» /տեսանյութ/

«Ոչ ոք չի ասում, որ  ձեև ձայնն անպայման պետք է ՀՀԿ-ին տաք, իսկ թե ինչու պետք է վստահության քվեն տալ գործող իշխանությանը, ապա, առաջին հերթին, գաղափարախոսության համար, երկրորդ հերթին՝ այն բանի համար, քանի որ ՀՀԿ-ն ունի անցած ճանապարհ, երկիրը կառավարելու ներուժ», – այսօր լրչագրողների հետ  հանդիպման ընթացքում  «Հենարան» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀԿ խորհրդարանական […]

Ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը վարչապետն է․ Gallup International Association

Քաղաքական գործիչներից դրական ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Կարեն Կարապետյանի  գործելաոճին դրական է վերաբերվում  քաղաքացիների 81 տոկոսը, հարցվածների 82,8%-ն էլ ցանկանում է 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանին կրկին տեսնել վարչապետի պաշտոնում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։   «Կարեն Կարապետյանի  մասնակցությունը քարոզարշավին, նրա դրական իմիջը  միանշանակ դրականորեն ազդել է ՀՀԿ ցուցանիշի վրա, և գրանցել են […]

Սա Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու անդամ երկիր դառնալուն նվիրված միջոցառմանը: Այն կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ: «Սա Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է, որի նպատակն է տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը՝  հանքարդյունաբերությունը, դարձնել առավել թափանցիկ, պետական […]

Սա զգուշացում էր. Արաբոյի Մանվելը բարկացած է/տեսանյութ/

«Սամվել Բաբայանի ձերբակալությունը կոնկրետ նպատակ ունի՝ ճնշել ազատամարտիկներին», -այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Մանվել Եղիազարյանը: «Արաբո» ջոկատի հրամանատարը զայրացած է. «Հանրապետականը պետք է կեղծի ընտրութունները ու վախի մթնոլորտ ստեղծելու համար պետք է ձերբակալի Արցախի հերոսին: Բաբայանին կալանավորում են, որ ասեն՝ Կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր: […]

Ոչ հավատում են, ոչ չեն հավատում. թեկնածուները՝ Սամվել Բաբայանից (տեսանյութ)

«Ծառուկյան» դաշինքով առաջդրված պատգամավորության թեկնածու Գևորգ Պետրոսյանը չի ցանկանում մեկնաբանել ՊԲ նախկին հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր Սամվել Բաբայանի ձերբակալությունը: «Նախնական կարծիք չունեմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «Ազատ դեմոկրատներից» առաջադրված Ստյոպա Սաֆարյանն էլ նշեց՝ շատ բան չի կարող ասել, որովհետև ոչ փաստաբանը, ոչ էլ ինքը Սամվել Բաբայանն որևէ առանձնակի հայտարարությամբ հանդես չեն եկել: «Ոչ կարող […]

Անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացրել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն, Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն և Հակահամաճարակային արշավախումբ ՍՊԸ-ներում: Արդյունքում Ծառայությունը հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք վկայում են, որ այս երեք ընկերությունները պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները: Մասնավորապես՝ փորձաքննություններն իրականացվել են առանց համապատասխան սարքավորումների կամ անհայտ ծագման սարքավորումներով՝ […]

Հայ-ռուսական հարաբերություններն ունեն մեծ ներուժ հետագա առաջընթացի համար. Կարեն Կարապետյանը մասնակցել է Ռազմավարական համաժողովի բացմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում ներկա է գտնվել Ռազմավարական համաժողովի բացմանը, որին մասնակցում են ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և ՌԴ ռազմավարական նախաձեռնությունների գործակալության, ՌԴ բիզնես նախաձեռնությունների աջակցության Առաջնորդների ակումբի ղեկավարներն ու ներկայացուցիչները:   Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ նման հարթակները, որտեղ հանդիպում են խելացի, ստեղծագործող, հայրենասեր և խոսքի լավ իմաստով անհանգիստ մարդիկ, օգտակար […]

Հանդիպել է կոնգրեսականներին

Մարտի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Կոնգրեսում հանդիպումներ ունեցավ հանրապետական կոնգրեսականներ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Դևիդ Վալադաոյի և Դևիդ Թրոթի, ինչպես նաև հանձնախմբի անդամ Դուգլաս Լամբըրնի հետ: Դեսպանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականներին` Հայաստանին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ու հայկական շահերը Կոնգրեսում պաշտպանելու համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ, քննարկեցին […]

Ցավում եմ, որ այդ կտրուկ շրջադարձը տեղի է ունեցել. Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանից (տեսանյութ)

«Չկա Հայաստանում մարդ, որ չի ցանկանում խաղաղութուն, բայց խաղաղության լավագույն երաշխիքն ուժեղ Հայաստան ունենալն է, միշտ պատրաստ լինեն է պատերամզի, բայց ՀՀ-ից չէ, որ պետք է գնա այդ նախաձեռնությունը: ԼՂՀ ճակատագիրը պետք է որոշի ԼՂՀ ժողովուրդը և իր ճակատագիրը, որովհետև մարդիկ ապրում են այդ տարածքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ