17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Իմ տեսածն ավտոարշավ էլ չէ. նախարար

«Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա մտցնելու, Գոշ լճից տիղմը հանելու ու կուտակելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել. այսօր լրագրողներին հայտնեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: «Գոշ լճում կատարված աշխատանքների վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել: Արդեն նկատողություն է հայտարարվել տարածքի պատասխանատուին, ով ժամանակին պետք է բացահայտեր և ներկայացներ այդ գործողությունը: Վարչական պատասխանատվության մեխանիզմը գործում է, ստուգումներ են իրականացվելու, վարչական պատասխանատվության ենթարկվելու է կազմակերպությունը, որն իրականացրել է այդ աշխատանքները, որովհետև դրանք իրականացվել են առանց համապատասխան ծրագրի»,-հավելեց նախարարը:

Նա անդրադարձավ նաև ազգային պարկերում աղմուկ հանած ավտոարշավների կազմակերպմանը:«Ավտոարշավ հասկացությունը խիստ հարաբերական է: Լեռնային հատվածներում էքստրիմ տուրիզմի սիրահարները փորձում են ամենավայրագ ձևերով անցնել այդ հատվածներով, իմ տեսածն ավտոարշավ էլ չէ»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ