Իրանի նախագահական ընտրություններից հետո հայ-իրանական հարաբերությունները չեն փոխվի

Մայիսի 19-ին Իրանում կանցկացվեն նախագահական ընտրություններ, կա նախագահի 6 թեկնածու։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ վերոնշյալ ընտրություններին ու ասաց, որ համակարգը երկու թևով է ներկայացած՝ պահպանողական և բարեփոխումների կողմնակիցների:
Իրանագետի խոսքով՝ բարեփոխականների կողմնակիցների շարքում են գործող նախագահ Հասան Ռոհանին, Իրանի փոխնախագահ Ջհանգիրին, նաև Իրանի արդյունաբերության նախկին նախարարը, մյուս երեք թեկնածուները պահպանողականների շարքում են:
Խոսելով հայ-իրանական հարաբերություններից եւ նրանից, թե ինչպես դրանք կփոխվեն՝ Իրանի նախագահական ընտրություններից հետո՝ բանախոսն ասաց, որ Իրանի արտաքին քաղաքականության ուղեգիծը պայմանավորված չէ թեկնածուներից մեկի ընտրվելով կամ չընտրվելով։
«Հայ-իրանական քաղաքականությունը չի փոխվի որևէ մեկի ընտրվելու դեպքում, անշուշտ, փոքր կորեկցիաներ կկրի։ Ուստի, Հայաստանի շահերից պնդել, թե թեկնածուներից որն է ավելի ընդունելի՝ դժվար է ասել»,-ասաց նա: