12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ռուս համանախագահը մանրամասնել է

Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր մենք քննարկել ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի խմբի ընդլայնման հարցը, հայտնում է  artsakhpress.am-ը։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ հավելելով, որ ինչպես արդեն հայտնի է, պայմանավորվածություն կա խմբի կազմն ավելացնել […]

Սեյրան Օհանյանի կինը լաց եղավ /տեսանյութ/

Ազգությամբ եզդի հերոս Սիդար Ալոյանի տատը այսօր` մարտի 28-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին եկել էր իրեն հուզող խոսքը հնչեցնելու: «Եկել եմ գլուխս խոնարհեմ Սեյրան Օհանյանի առաջ, որն ինձ հետ հավասար ողբում էր մեր վիշտը, նրա արցունքների շիթերը թափվում էին իմ Սիդարի վրա: Ոնց կարող եմ մոռանալ մարդուն, որը իր մարմնի կեսը թողեց պատերազմի դաշտում»,-նշեց եզդի […]

Ովքեր են Կոտայքի մարզի թեկնածուները

Արդեն ներկայացրել ենք, թե խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցություններն ու դաշինքներն ում են առաջադրել իրենց տարածքային ցուցակներով թիվ 1, 2, 3, 4, 5, և 6, 7,  8, 9 ընտրատարածքներում: Թիվ 10 ընտրատարածքն ընդգրկում է Կոտայքի մարզը: Հայաստանի հանրապետական կուսակցությունն այստեղ առաջադրել է այս թեկնածուները` Վարդան Այվազյան Կարինե Խաչիկյան Արտյոմ Հայրապետյան Համլետ Հայրապետյան Արամ Հարությունյան Անդրանիկ Հարությունյան Վաչագան Ղազարյան Հայկանուշ Պետրոսյան Սոֆիա Սիմոնովա […]

Սամվել Բաբայանը խոստացել է վճարել

Պարզվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նաեւ «գործընկերներին» է «քցում»: Այսպես, մի խումբ անձանց աջակցությամբ «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիրը Բաբայանին ներկայացնելուց հետո վերջինս խոստացել էր այդ մարդկանց վճարել զինամթերքի դիմաց նախատեսված գումարը, սակայն դա չի արել: Բաբայանը տարբեր պատճառաբանություններով ձգձգել է վճարման ժամկետը եւ ըստ էության` իր խոստումը չի կատարել:  Ասում են, որ Բաբայանի «Իգլա» […]

Ուզում եք, որ արվամոլության հետ համաձայնվողները Պատարագ մատուցեն Տիրոջ Սբ. Գերեզմանի վրա …

Կարդացի Երուսաղեմի Հայոց Պատրիարքի առաջարկությունը: Այսօրվա պարզաբանումը համոզիչ չէ: Գրում եմ, որովհետև հարցը հասարակական տիրությում է: Սա Պատրիարքի անձնական կարծիքն է, և ոչ թէ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը՝ ընդունված Եպիսկոպոսական ժողովով Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Դրա համար կարևոր է, որ մենք էլ, որպես Եկեղեցու անդամներ մեր դիրքորոշումն արտահայտենք, որ հայտնի լինի Քրիստոսի առաջ: Ամեն կրոնական […]

Պիտի ուզենայի, որ ինքը մնար «Ժառանգությունում». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում է լուրերը, թե ինքը գաղտնի կերպով հովանավորում է իր նախկին կուսակից Զարուհի Փոստանջյանի հիմնած «Երկիր ծիրանի» կուսակցությունը: «Առաջին անգամ եմ նման բան լսում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հեռանալուն, ապա հետաքրքրվեցինք այդ քայլից հետո «Ժառանգության» վարկանիշը չի՞ ընկել, ինչին Ր. Հովհաննիսյանն արձագանքեց. ««Ժառանգությունը» շատ ամուր […]

Քարաթափման հետևանքով Կապան-Քաջարան ավտոճանապարհը միակողմանի փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է: Ճանապարհաշինարարներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Պաշտոնանկ են արվել բարձրաստիճան զինվորականներ

Ազերիական ԶԼՄ-ների տվյալներով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել և երկրի նախագահ Իլհամ Ալիևի անունից տեղացրել, որ մի խումբ բարձրաստիճան զինվորականներ պաշտոնանկ են արվել։ Թե ում է ապշերոնյան բռնբապետը պաշտոնանկ արել, դեռ հայտնի չէ։ Հավանաբար այս պաշտոնանկությունները կապված են վերջին շրջանում ադրբեջանական բանակի Արցախի և ՀՀ-ի սահմանին կազմակերպված մի շարք ձախողված դիվերսիաների […]

Իվանկա Թրամփի հարեւանները խիստ դժգոհ են նրանից

Նախքան Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալը, նրա դուստր Իվանկա Թրամփն ամուսնու եւ երեք երեխաների հետ ապրում էր Մանհեթենում՝ 10 սենյականոց բնակարանում։ Երբ հայրը որոշեց դստերն իր «աջ ձեռքը» դարձնել, Իվանկան եւ նրա ամուսին Ջարդեդ Կուշները տեղափոխվեցին Վաշինգտոն եւ այնտեղ 5,5 միլիոն դոլար արժողությամբ տուն գնեցին։   Սակայն նոր բնակիչները դեռ չեն հասցրել տեղավորվել իրենց տանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ