12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Գերգաղտնի են պահում․ Հրապարակ

ԱԱԾ-ն «Իգլայի» գործը քննում է գերգաղտնի պայմաններում, քննության մանրամասներն անհասանելի են ոչ միայն լրագրողների, այլև իրավապահների համար: Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվածներից մեկն Արցախյան ազատամարտի մասնակից է, Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով ՌԴ-ում փայտամշակման ձեռնարկություն ունի: Նրա փաստաբան Կարեն Աղաջանյանը երեկ լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պաշտպանյալը չի ընդունել մեղադրանքը, այն բացարձակ անհիմն է: […]

Լուրջ խնդրի առաջ են կանգնել Հրապարակ

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար լուրջ խնդիրների առաջ է կանգնել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը՝ գործով քննչական խմբի ղեկավարը։ Բանն այն է, որ ԱՆ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը, որի նախագահը Գալուստ Սահակյանի որդին է՝ Տիգրան Սահակյանը, տվել էր Եզրակացություն, որ Հաց բերողի հիվանդություններն անհամատեղելի […]

Բարձր հասարակության մեջ ամեն ինչ կեղծ է

Ծիծաղից չեն մեռնում բարձր հասարակության մեջ: Այնտեղ հազիվ են ծիծաղում: Մարդահաճության ու բարեկրթության համար ձևացնում են, թե զվարճանում են, ձևացնում են, իբրև թե ծիծաղում են: Ծիծաղի ծամածռությունը նմանեցնում են բավական հաջող, բայց դա իսկական ծիծաղը չէ: Գնացեք ժողովրդական թատրոններ և կտեսնեք, թե ինչպես են մարդիկ ծիծաղից թուլանում…Բայց մեր հյուրասրահներում չեն ծիծաղում: Ես ձեզ կասեմ, որ […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 28-ին և լույս 29-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ամաչում ես, որ քեզ հավատացյալ կկոչեն

Շատերի համար կլինես խելագար, ցնորված մի մարդ և շատ ժամանակ կհայտնվես ծիծաղելի վիճակում, երբ կփորձես մարդկանց վկայել Հիսուսի մասին: Պատրաստվիր, որ քեզ աղանդավոր էլ կկոչեն, պատրաստվիր որ բազում հալածանքների միջով ես անցնելու հանուն Հիսուսի, բայց երանելի կկոչվես, որ մինչև վերջ հավատարիմ մնաս և հանուն Քո Փրկչի խոշտանգվես… տես հիմա քեզ ոչ ոք չի փորձում ստիպել, […]

Իմ Եպոն ամեն ամիս փող է ուղարկում, էրեխեքին պահում եմ /տեսանյութ/

Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները նախօրեին Գյումրիում էին: Նրանք իրենց քարոզարշավը սկսեցին երթով Արվեստների ակադեմիայից`  իրենց ծրագրերը  ներկայացնելով հասան Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոն, որի դահլիճում էլ ելույթ ունեցան լենինականցի  կոմունիստ առաջորդները: Լենինականի մասին հուզմունքով ու կարոտով էր խոսում Կոմկուսի առաջին քարտուղար լենինականցի Տաճատ Սարգսյանը:  «Ես խոնարհվում եմ բոլոր այն մարդկանց առջև, որ ես կարողանամ ձևավորվել ու իմ […]

Միխայիլ Սահակաշվիլին որոշել է փորձել իրեն հաղորդավարի դերում /տեսանյութ/

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կյանքում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, նա դարձել է հաղորդավար։ Այժմ Սահակաշվիլին ուկրաինական հեռուստաընկերություններից մեկում նոր հաղորդում է վարելու, որը կոչվում է «Ուրիշ Ուկրաինա»։ Թե ինչի մասին է լինելու հաղորդաշարը, առայժմ հայտնի չէ։

Մեղքերի ներման աղոթք

Տեր, Մեծ Պահքի ընթացքում Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիր հանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու: Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով, չարչարվելու մինչ ի […]

Մեզ կեղեքել են. դերասանը` ՕՐՕ-ին /տեսանյութ/

««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից ոչ մի վատ բան չի եղել: Բայց մեզ կեղեքել են ու ձերբակալություններ, դանակահարություններ: Համոզված եմ, որ միայն  ՕՐՕ-ն է, որ կարողանում է իշխանափոխության գնալ և իր առաջադրված ծրագրերը կարող է կետ առ կետ իրականություն դարձնել»,- Ազատության հրապարակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց հաղորդավար, ռեժիսոր Սարգիս Միքայելյանը, ում մեր ընթերցողն առավել շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ