12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

«Ելք»-ը ՀՀԿ-ին շարքից հանելու դիմում է ներկայացնում

«Ելք» դաշինքի ներկայացուցիչներ, պատգամավորության թեկնածուներ Արտակ Զեյնալյանն ու  Նիկոլայ Բաղդասարյանն այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացնում Հայաստանի հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու պահանջով դիմումը։  Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Ա. Զեյնալյանը:  Նկատենք, որ որպես հիմք նրանք ներկայացնում են այն ձայնագրությունները, որտեղ մի շարք դպրոցների ու մանկապարտեզների ՀՀԿ-ական տնօրեններ ցուցակագրումներ են անում ՀՀԿ-ի համար:

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է

Հաշվի առնելով Արթուր Վարդանյանի կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով 2015 թվականի ընթացքում հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, դրան մասնակցելու, հանցավոր համագործակցության կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու, բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով իշխանությունը զավթելը նախապատրաստելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննված թիվ 58213716 քրեական […]

Ժամադրություն քաղաքական սեռափոխության ենթարկված էակներին` մայրուղու վրա. թեժ կրքեր

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանի ու «Ելք» դաշինքի թեկնածու, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեռակա բանավեճը վառ երանգներ է ստանում: Նախ այսօր ասուլիսի ժամանակ Ա. Աշոտյանն ասել էր, թե կոչ կաներ Փաշինյանին ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց  երեկ քաղաքական «պոռնիկ» է անվանել: Խոսքը հայտնի ձայնագրություններին մասնակիցն տնօրենների մասին է: Ն. Փաշինյանն էլ […]

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թ. մարտի 30-ից Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և այսուհետ խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:    

Լսեք, ի՞նչ կապ ունի Հայաստանը. Լուկաշենկոն` ԼՂ կարգավորումից, Լապշինից

Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, հայտնում է БЕЛТА-ն։ «Կան սուր հարցեր թե հայերի, թե բելառուսների համար։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղը։ Ձեզ ուղիղ կասեմ` դա մեր հարցը չէ, իմ հարցը չէ։ Մենք այնտեղ անելիք չունենք։ Կան հակամարտող […]

Ես ուղղակի փշաքաղվել եմ. Գագիկ Ծառուկյան

«Ես դեռ չեմ հասցրել դիմել իմ գործընկերներին, բայց արդեն ինձ ասել են, որ եթե հաղթենք  ապրիլի 2-ի ընտրություններում, գալու են Հայաստան եւ 15 մլրդ դոլարի ներդրում են անելու մեր երկրում», – այսօր  Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած՝ «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հանդիպման ընթացքում  հայտարարեց դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ես ուղղակի փշաքաղվել եմ: Ես չեմ դիմել իմ գործընկերներին, […]

«Մենք չենք քարոզել ներքին թշնամանք և ներքին ատելություն»

«Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ», – այսօր Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հանդիպման ընթացքում  այսպիսի տեսակետ հայտնեց դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը: «Ծառուկյան դաշինքն իր քարոզչությունը կառուցել է պարզ, հասկանալի, թափանցիկ և հասցեական: Այո, հասցեական. հասցեատերը ժողովուրդն է, որի հետ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է 5 տասնյակ մեծ ու […]

Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու ասել, որ ԱՄՆ-ն պետք է բարձրացնի իր ձայնը եւ պարզ խոսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին, դատապարտի մարդկության դեմ իրագործված հանցագործությունները: Նա կոչ է արել գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ կողմ քվեարկել համապատասխան բանաձեւի նախագծին։ «Ավելի քան մեկ դար առաջ մեկ եւ կես միլիոն հայեր […]

Դեռևս չի հայտարարվում Տեր-Պետրոսյանի մասնակցության մասին

Վաղը ժամը 18:00-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության երթը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքի անդամ Արման Մուսինյանը: Հարցին, թե առաջին նախագահ ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի երթին, նա պատասխանեց. «Այս պահին վերջնական բան չեմ կարող ասել` կմասնակցի նախագահը, թե ոչ»: Իսկ հարցին, թե կմասնակցի Հայ ազգային կոնգրեսը Երևանի ավագանու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ