Պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները. Թուրքմենստանի նախագահն ընդունել է Կարեն Կարապետյանին
Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Թուրքմենստան: Վարչապետին Թուրքմենստանի նախագահի նստավայրի ընդունելությունների պալատում ընդունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Թուրքմենստանի նախագահը ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանն Աշխաբադում՝ նշել է, որ վերջին տարիներին հայ-թուրքմենական փոխհարաբերություններն աչքի են ընկնում առաջընթացով և ավելացրել, որ նման պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ […]