26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մահվան ելքով խոշոր պատահարից հետո փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է

Մայիսի 11-ին  Իջևան-Երևան ճանապարհին տեղի ունեցած խոշոր պատահարից հետո փախուստի դիմած վարորդը ներկայացել է բաժին: Այս մասին հայտնում է Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունը: Վարչության փոխանցմամբ՝ Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատաների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 23.45-ին, «ԶԻԼ»-ի 64-ամյա վարորդը մեղայականով ներկայացել է Սևանի քննչական բաժին և մայիսի 12-ին, ժամը 00.50-ին, ձերբակալվել ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նշենք, որ մայիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Երևան ճանապարհի 92-րդ կմ-ին բախվել էր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս էր եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին՝ 1961 թ. ծնված Աիդա Ջառահյանը, տեղում մահացել էր, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և մյուս 2 ուղևորը՝ 1993 թ. ծնված Սերգեյ Բադալյանը և 1932 թ. ծնված Էմմա Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ Է. Դավթյանը և Ս. Բադալյանը մահացել էին: «ԶԻԼ»-ի վարորդը թողել էր դեպքի վայրը և դիմել փախուստի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ