15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը և քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը: ԹԵՄԱ՝ նոր ձևավորված Աժ. սպասվող ներքաղաքական զարգացումներ:

Դոնալդ Թրամփն ու Հռոմի պապն առաջին անգամ հանդիպել են Վատիկանում /տեսանյութ/

Վատիկանում այսօր տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը, որը տեւել Է գրեթե 30 րոպե: Թրամփն իր արտասահմանյան ուղեւորության շրջանակներում այսօր կնոջ՝ Մելանիայի հետ ժամանել է Վատիկան։ Թե ինչ են զրուցել կողմերը, չի հաղորդվում։ Հանդիպումից հետո Պապը ողջունել Է ամերիկյան պատվիրակությանը, ապա Թրամփին նվիրել Է հուշամեդալիոն: 

ՃՈ պետը կոչ է անում

Մայիսի 26-ին մեր երկրի ավագ դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Կրկին հիշեցնում ու կոչ եմ անում հատկապես շրջանավարտներին` ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից: Ծնողներին հորդորում եմ ոչ մի դեպքում տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ համագործակցեք զանգվածային միջոցառումների ժամանակ և հիշեք, որ ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները: […]

Եթե իրար աղջիկ չեն տալիս, ինչպե՞ս կարելի է միավորել այդ համայնքները /տեսանյութ/

«Մեր երկրի գյուղերի մեջ կան մեջ տարբերություններ, սովորույթներ, ավանդույթներ կան: Չեմ ուզում այսպիսի օրինակ բերել, քանի որ այն,  գուցե,  զավեշտալի թվա, բայց, իսկապես, նման բան էլ գոյություն ունի. կան գյուղերի բնակիչներ, որ իրար աղջիկ չեն տալիս, ինչպե՞ս կարելի է միավորել այդ համայնքները», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով […]

Ո՞ւր են գնում հիմնադրամի փողերը /տեսանյութ/

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բանակի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունի: Երեկ՝ մայիսի 23-ին «Հայկական Գևորգյան մարտարվեստի դպրոց»  հայրենասիրական երիտասարդական կենտրոնում նախարարը  պարզ զրույց ունեցավ հանրության հետ: «Մտածում եմ, ինչպես պետք է անենք, որ երկու տարվա ժամկետային ծառայությունը, որը մեր մոտ պարտադիր է, և դեռ երկար է լինելու պարտադիր՝ լինի լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորություն: Ինչպես անենք, […]

Ինչի՞ կբերի համայնքների խոշորացումը /տեսանյութ/

 «Համայնքների խոշորացումը տնտեսապես արդյունավետ է, բայց պետք է հշվի առնել, թե դա մեր երկրի պարագայում ինչի կարող է հանգեցնել՝ հատկապես երբ խոսքը վերաբերում է սահմանամերձ համայնքերին: Ինչքան մենք կենտրոնացնում ենք ՏԻՄ-երը, արդյունքում մեկ այլ լուրջ խնդիր է  առաջանում.  եթե համայնքները խոշորացվում են, համայնքի ղեկավարը որոշում է   այդ ամբողջ փնջի ապագան ու այստեղ կարևոր է […]

Կառավարությանը ստիպում են (տեսանյութ)

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ համայնքների խոշորացումն արհեստական չպիտի լինի, մարդիկ կամավոր պիտի գնան այդ քայլին: «Դրամաշնորհով ֆիանսնավորվող նախագիծ է եղել, հիմա էլ է այդպես: Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ Հայաստանը կանխատեսել են 1-ից մեկ ու կես միլիոն բնակչություն ունեցող երկիր, նրանց նպատակն է Հայաստանը տեսնել այդպիսին՝ թույլ, կեղեքված: ՀՀ նախագահը թիվ հրապարակեց՝ Հայաստանը տեսնել առնվազն […]

Արտագաղթի թվի ռեկորդը շարունակվում է. մտահոգիչ տվյալներ

«Ինչ-որ բան լավ է, ինչ-որ բան վատ է, բայց մեր պարտքն է հասկանալ՝ այդ լավը զարգացող է, շարունակական է, թե ոչ»,-այսօր ասուլիսին ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ ներկայացնելով վերջին 4 ամիսների դրությամբ ՀՀ տնտեսական իրավիճակը: Նա նշեց, որ տարեսկզբից ունենք դրական արդյունքներ, օրինակ՝ տնտեսական ակտիվությունը 5.7 տոկոսով աճել է, աճի որոշիչ գործոնն արդյունաբերությունն է, որը մոտ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 13.00-18.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի ջրամատակարարումը:  Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 24.05.2017թ. Վեոլիա Ջուր ՓԲԸ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ