14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Փորձել են ապօրինի կերպով պոմիդոր ներմուծել

Պետական եկամուտների կոմիտեն, ակտիվ փոխգործակցելով գյուղմթերք արտադրողների և նրանց շահերը պաշտպանող համապատասխան կառույցների հետ, ևս մեկ անգամ փաստում է, որ խիստ հետևողականություն  է դրսևորում գյուղմթերքի ներկրման ցանկացած անօրինական փորձի նկատմամբ. ներկրումների ամբողջ շղթան գտնվում է խիստ վերահսկողության ներքո: Կոմիտեն վստահեցնում է, որ սահմանին իրականացվում է շուրջօրյա հսկողություն, հետևաբար կանխվում են գյուղմթերքի ապօրինի ներկրման փորձերը հանրապետություն: […]

«էնա կգնամ Գելենջիկում կապրեմ, գոնե կիմանամ` ծովափ է … »

«Ես փետրվարին դեռ կանխատեսում էի արել, ՀՀԿ-ին հիսուներկու տոկոս էի կանխատեսել, ասել էի, որ ՀԱԿ-ը չի անցնի, ՀՅԴ-ը կանցնի, ՕՐՕ-ն չի անցնի, «Ազատ դեմոկրատները» չեն անցնի, «Ծառուկյանը», բնական է, որ պիտի անցներ: Այսինքն ինձ համար այս արդյունքը զարմանալի չէր, սպասելի էր: Իսկ Ելքը ևս կանխատեսել էի, որ պիտի անցներ, բայց կարծում էի, որ ավելի շատ […]

«Էս ցիգանները … ». Օլիգարխը հիասթափված է ժողովրդից. Ժամանակ

Օրաթերթի զրուցակիցն էգործարար, Հայաստանից տևականժամանակ բացակայած ՏիգրանԱրզաքանցյանը, ով խորհրդարանական ընտրություններին Գեղարքունիքում ՀՀԿռեյտինգային կարգով  առաջադրված պատգամավորության թեկնածու էր: Նա ստացել է ընդամենը 3900 ձայն:  -Պարոն Արզաքանցյան, վշտացա՞ծ եք գրանցված արդյունքներից: -Շատ մտահոգություններ ունեմ: Մասնավորապես այն, որ իմ համաքաղաքացիները տեսնես ինչի մասին են մտածում, որ նման քայլերի են դիմում: Մի՞թե իրենց համար վաղվա օրը հետաքրքիր չէր, որ իրենց այդպես պահեցին: -Նկատի ունեք այն, որ ընտրակաշառք վերցրին և գնացին քվեարկությա՞ն: […]

Դոնի Ռոստովի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

Դոնի Ռոստովի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մի հոգի տուժել է։ ТАСС գործակալության տեղեկություններով՝ տուժածը տղամարդ է, նրա ձեռքի մատները կտրվել են։ Նշվում է, որ պայթյունի վայրի մոտակայքում դպրոց կա, որի տարածքը շրջափակվել է, դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները։  Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։  

Սերժ Սարգսյանից բացի. Ժամանակ

Նոր խորհրդարանում դիմակայության գիծը փաստորեն անցնելու է խոշոր կապիտալի սահմանով: Հանրապետական կուսակցությունն ու «Ծառուկյան» դաշինքը, որոնք կազմել են խորհրդարանի կայուն մեծամասնությունն ու մեծ ընդդիմությունը, գործնականում Հայաստանում խոշոր կապիտալի երկու բևեռներն են, ընդ որում, գրեթե միևնույն ծագումնաբանությամբ, թեև ՀՀԿ-ում ներկայումս կա ռուսական հայկական կապիտալի տեսակարար կշռի կտրուկ ավելացում: Այստեղ, իհարկե, առաջանում է նաև որոշակի այսպես ասած […]

«Զանգեք Սասունին, ասեք` Մանախն է …». որն է հարձակման շարժառիթը. Ժամանակ

հետ զրույցում անդրադառնալով քարոզարշավի ժամանակ Արթուր Այվազյանի, ով հայտնի է Մանախ մականունով, և «Ելք» դաշինքի անդամների միջև տեղի ունեցած միջադեպին, երբ նաև ինքնաշեն ատրճանակ էր հայտնաբերվել, Արթուր Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց մանրամասներ՝ հիմք ընդունելով Արթուր Այվազյանի պատմածները: «Արթուր Այվազյանի պնդմամբ, այդ օրը ինքը եղել է իր բնակության վայրի հարևանությամբ գտնվող փոքրիկ պուրակում, երբ «Ելք» […]

Ինչու չեն դադարում նորածինների մահերը. Ժողովուրդ

Չեայած ՀՀ առողջապահության նախա­րար Լեւոն Այթունյանը փորձում է բժշկա­կան հաստատությունների վրա հսկողու­թյուն սահմանել` այդ կերպ հնարավորինս բացառելով նորածինների եւ ծննդկաննե­րի մահվան դեպքերը, սակայն իրավիճա­կը չի փոխվում: Ակնհայտ է, որ նախարա­րի լուծումները արդյունավետ չեն: Մի շարք հղիներ թերթի հետ զրույցում հայտնե­ցին, որ 30 շաբաթական հղիությունից հե­տո իրենք արյան եւ մեզի հետազոտու­թյուն չեն անցել, սակայն ՀՀ առողջապա­հության նախարարությունը […]

Պատերազմի սպառնալիք. Ժողովուրդ

Նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հրադադարի հաստատման օրվա կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԼՂՀ ԱԳՆ-ն: Ըստ այդմ, Ադրբեջանը տապալում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառմանը։ «Ցուցադրելով բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայություն՝ ադրբեջանական իշխանությունները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմը»,- ասված է հայտարարության մեջ։ Միաժամանակ, ԼՂՀ-ն Ադրբեջանին մեղադրել […]

Ծիտը գրավում է Երեւանը. Փաստ

Թերթի խմբագ­րությունը ահազանգ է ստացել, որ Երևանի ավագանու անդամ, «Ծիտ» մականունով Ար­մեն Սահակյանը աս­ֆալտապատել է Կենտրոնի Քաջազնունու 10 հասցեում գտնվող շենքի դիմա­ցի կանաչ տարածքը, քանի որ շենքի առաջին հարկի բնակարանը գնել, փողո­ցի կողմի չթույլատրված մասից դուռ է բա­ցել ու այնտեղ նոր օբյեկտ տեղակայել: Սա առաջին դեպքը չէ, երբ տվյալ ավա­գանին գրոհում է տեղի գազոնները կառուցապատելով […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 7-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 8-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի` Վազգեն Սարգսյան, Դեղատան, Իտալիայի, Բեյրութի, Մհեր Մկրտչյան, Զաքյան, Գրիգոր Լուսավորիչ, Լեոյի, Ամիրյան, Բրյուսովի, Կաշեգործների, Լազոյի, Կարա-Մուրզայի, Արգիշտիի, Մայիսյան, Թաիրով փողոցների, Ագաթանգեղոսի փող. 1-ից-8, Պարոնյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ