Տարաձայնություններ քաղաքական և ռազմական թևերի միջև
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին պետք է հրաժարական տա՝ հաջորդ տարվա գործողությունների ծրագրի բացակայության պատճառով, հայտարարել է Գերագույն Ռադայի ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի ղեկավարի տեղակալ, իշխող «Ժողովրդի ծառա» ուժը ներկայացնող պատգամավոր Մարյանա Բեզուգլայան։ «Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը չկարողացավ 2024 թվականի ծրագիր ներկայացնել: Ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ասիմետրիկ, ոչ սիմետրիկ: […]




































