17 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի, 10-րդ լիագումար եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերին, ինչպես նաեւ Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովին: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ […]

«է՛լ բաց շորեր չհագնես, թե չէ գլուխդ ջարդելու եմ»

«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը, ըստ  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, անհրաժեշտ է լրամշակել, շտկել, հարմարեցնել հայի  աշխարհայացքին: «Այս օրենքի նախագիծը մշակել են եվրոպացիները, իսկ նրանց մենթալիտետը  և մեր մենթալիտետը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Մի բարեկամ ունեմ. նա ԱՄՆ-ում է ապրում: Ասում է՝ երեխային ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ նստի, […]

Ամբողջությամբ այրվել է Փանիկի մշակույթի տունը

Հոկտեմբերի 11-ին, ժամը 07:30-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի մշակույթի տանը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ այրվում են Փանիկ գյուղի մշակույթի տան տանիքի փայտյա կառուցատարրերը և փայտյա առաստաղը: Henaran.am-ի հետ զրույցում  Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը նշեց, որ  Մշակույթի տունը  22 տարի է չէր շահագործվում: Վթարային […]

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Արթուր Ղազարյանը: ԹԵՄԱ՝ ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Ստելլա Կիրիակիդեսը. նոր նախագահի ներկայությունը Հայատանի համար որքանով է շահեկան. Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման սպասելիքներն ու զարգացման հեռանկարները. ԼՂՀ հիմնահարց:

Կունենանք 400 դրամանոց կարտոֆիլ.Հրաչ Բերբերյան

 «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը փաստում է, որ մենք կունենանք կաթի արտադրության անկում, մսի գինն ավելի կբարձրանա գլխաքանակի անկման պատճառով։ Այս մասին ասել է Բերբերյանը այսօր՝ հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Բերբերյանի խոսքով՝  Սոթքում այսօր մի նախիր ունենք, անցյալ տարի մի քանի նախիր կար. «Մեզ երեք չորս տարի է պետք, որ անասնագլխաքանակի […]

Հայկական ընտանիքները կքանդվեն. հոգեբանն անհանգստացած է /տեսանյութ/

«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը, ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի, բազմաթիվ բացեր ունի: Այս մասին  վերջինս նշեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում:  «Մասնագետներն այս օրենքի նախագծում բազմաթիվ թերություններ են գտել, բայց ես կուզենայի կլանգ առնել հոգեբանական խնդիրների վրա, որոնք նույնպես նշվում են, բայց հաշվի չեն առնվում: Այդ օրենքի կետերը  հոգեբանական օրինաչափություններին […]

Թուրք-ամերիկյան հարաբերություններն «ամենասառը» ժամանակաշրջանն են ապրում

Բրիտանական «Times» պարբերականն անդրադարձել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առաջացած լարվածությանն ու վիզաների տրամադրման երկկողմ դադարեցմանը։ «BBC Türkçe» -ի փոխանցամբ՝  բրիտանական թերթը թուրք-ամերիկյան ճգնաժամը բնութագրել է որպես «ՆԱՏՕ-ի դաշնակից երկու երկրների միջև վերջին տասնամյակների ընթացքում ծագած ամենամեծ սառնություն»։ Հիշեցնելով, որ երկու երկրների միջև կոնֆլիկտը ծագել է Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի կալանավորումից հետո, պարբերականը նշում է, […]

«Ոչխարի միսը Հայաստանում թանկացել է արտահանման հաշվին, իսկ դա այնքան էլ վատ չէ»

«Ոչխարի միսը Հայաստանում թանկացել է արտահանման հաշվին, իսկ դա այնքան էլ վատ չէ»,-այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Նախարարի խոսքով՝ մի կողմից այն Հայաստանում թանկացել է, մյուս կողմից գյուղերում ավելացել է ոչխար բուծողների թիվը։  Տարվա առաջին կեսին ոչխարի արտահանումը Հայաստանից 342 տոննայից հասել է 580 տոննայի։ Այն հիմնականում վաճառում […]

Ես չունեմ դեպքեր՝ բանակում աղոթելու, մկրտվելու պարտադրանքի. ՊՆ

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, թե Ազգ-բանակ հայեցակարգով նախատեսում են, որ բոլորը պետք է Սահմանդրության պահանջից ելնելով մասնակցեն իրենց երկրի պաշտպանությանը, ապա հարցրեց, թե դա վերաբերելու է նաև Գևորգյան ճեմարանի սաներին: «Այնտեղի սովորողներն ընդհանրապես օրենքից դուրս են բանակում ծառայության տեսակետից»,-ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ