02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Յուրահատուկ ուսուցչուհին, որը փոխեց իմ կյանքը

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ես ցանկանում եմ այս հոդվածը նվիրել անցյալ ամիս իր մահկանուցուն կնքած իմ սիրելի դպրոցական ուսուցչուհուն՝ Օլիվիա Բալյանին, որն իր ազնիվ քայլով փոխեց իմ կյանքը: 1968 թվականն էր: Ես սովորում էի Բեյրութի Սոֆիա Հակոբյան հայկական ավագ դպրոցում: Երբ եկավ ժամանակը գրանցվելու որպես 10-րդ դասարանի աշակերտ, ես գնացի տնօրենի աշխատասենյակ և ասացի նրան, որ […]

Սերժ Սարգսյանը ներում է շնորհել. Հրապարակ

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ կառավարությունն ուզում է կատարելագործել եւ օրենքի կարգավիճակ տալ հանցանք կատարած անձանց ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու գործընթացին։ Ներման մասին օրենքի նախագիծը տեղադրվել է edraft.am կայքում, որի այցելուները 100 տոկոսով կողմ են արտահայտվել նախագծին, չնայած այն որոշակի խստացումներ է նախատեսում մասնավորապես խնդրագրեր ներկայացնելու ժամկետների առումով։ Եվ մինչ իրավապաշտպանները, փաստաբանները բարձրացնում են […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Բաքվի հույսերը Պուտինը հօդս կցնդեցնի. Ժամանակ

Եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմամբ և գիտակցում է, որ դա լավ բանի չի բերի, դա, իհարկե, շատ լավ ազդանշան է: Ամբողջ հարցն այն է, թե կարելի՞ է արդյոք վստահել Ադրբեջանի այդ հավաստիացմանը, կամ որքանո՞վ են հաստատուն նման տրամադրությունները Ադրբեջանում, որովհետև հենց Ադրբեջանն է մշտապես դիմել ռազմական ուժի կիրառմանը և փորձել […]

Աղմկոտ սկանդալ. ԱԱԾ-ն բացահայտել է. Ժամանակ

 Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է հասունանում: Երկաթուղու ղեկավարությունը հաշվետվություններում հատկապես ուղեւորափոխադրումների մասոիվ միտումնավոր տոմսերի վաճառքի շատ փոքր թիվ է ցույց տալիս: Արդյունքում ստացվում է, որ ընկերությունը վնասով է աշխատում: Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ երկաթուղու կրած վնասների մի մասը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը: Իսկ ՀԿԵ-ն վնասով է աշխատռում սկսած 2011 թվականից: Մեր տեղեկություններով՝ ՀՀ […]

Զոհեր էլի են լինելու՝ դժբախտաբար. Հայկական Ժամանակ

Հայստանի եւ Ադրբեջանի նախագահների ՝ հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած հանդիպման վերաբերյալ armtimes.com-ը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: – Հանդիպումից գո՞հ եք, պարոն Բաբայան, այդ հանդիպման արդյունքներով ի՞նչ եզրակացություններ է իր համար արել արցախյան կողմը: – Ընդհանուր առմամբ՝ դրական ենք գնահատում հանդիպումը, այն առումով, որ շեշտվեց՝ շարունակական է լինելու բանակցային գոծընթացը եւ […]

Երգիչ Օլեգ Գազմանովը ավտովթարի է ենթարկվել /տեսանյութ/

Ռուս հայտնի երգիչ Օլեգ Գազմանովը ավտովթարի է ենթարկվել Պերմի շրջանում։ Այդ մասին տեղեկացրել է անձամբ երգիչը Ինստագրամի իր էջում։ Նա նշել է, որ վթարի պատճառ է դարձել ճանապարհի հսկայական փոսը։ «Պերմի շրջան, հենց նոր վթարի ենթարկվեցինք։ Ճանապարհին երկու փոս կա, մեկից ձող է դուրս գալիս։ Երկու անվադողերս էլ վախճանվեցին»,- գրել է Գազմանովը՝ զգուշացնելով մարդկանց զգույշ […]

Եթե դու արհամարհում ես Աստծուն

Փառք Քեզ Տեր Աստված Քո տվածի համար, Մեղա Տեր, իմ անշնորհակալության համար: Թող Սուրբ Գրքի խոսքով սկսվի շաբաթվա սկիզբը և մեր յուրաքանչյուր օրը: Շրջենք Աստվածաշնչում, թակենք Ավետարանիչների դռները, մտնենք Պողոս Առաքյալի տասնչորս ոսկյա կամարներից ներս և հավաքենք մեր Տիրոջ բուրումնավետ ծաղիկների նեկտարը` որպես բալասան մեր հոգու վերքերի համար: Տէրն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու,  […]

«Արի մի հատ քեզ ուտեմ». ընտանեկան բռնությո՞ւն

«Հետաքրքիր է, օրինակ, երբ կինն ամուսնուց պահանջում է շոր կամ զարդ գնել, դա ընտանեկան բռնություն է, թե ոչ: Հետաքրքիր է, եթե տատիկը կամ պապիկը թոռնիկին ասում են «արի մի հատ քեզ ուտեմ» կամ «արի մի հատ թուշդ կծեմ» ընտանեկան բռնություն է, թե կանիբալիզմի դրսևորում»: Կարեն Քոչարյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ