Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու հետագա քայլերը: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանն անդրադարձել է օրենքի նախագծի մշակման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքներին, նախագծի հիմնական դրույթներին, տրամաբանությանն ու նպատակներին: Կարեն Կարապետյանը […]





































