Զինվորական հոսպիտալի բուժքույրերի աշխատասենյակից դրամապանակ էր հափշտակվել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է հոսպիտալում կատարված գողությունը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կտարած անձի ինքնությունը. վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Դեպքը տեղի է ունեցել դեռևս 2016 թ. օգոստոսին. ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքի բուժքույրերի համար նախատեսված […]





































