05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ուսանողները բարիկադներ են կառուցում /ֆոտո/

Ուսանողները աղբամաններ են բերում եւ բարիկադներ կառուցում Երեւանի փողոցներում։ Այս մասին տեղեկացնում է մեր թղթակիցը: 

Այս պահին ցուցարարների կողմից փակ է Բաղրամյան պողոտան ամբողջությամբ, հատկապես խստացված հսկողություն է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում: 

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Աժ-ի եւ Բաղրամյան 26-ի աշխատակիցները  չեն կարողանում հասնել աշխատավայր: Պարզ չէ, թե աշխատակիցներն ինչպես են իրենց աշխատավայր՝ Ազգային ժողով  հասնելու: Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ որոշ պատգամավորներ արդեն Ազգային ժողովում են: 

Հիշեցնենք, այսօր ժամը 12-ին Ազգային ժողովի հատուկ նիստում նախատեսված է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը: Իշխող Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրելէ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որին կոալիցիոն ՀՅ Դաշնակցությունը հավանություն տվեց: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը: Ընդդիմադիր գործիչը կոչ է արել նաև արգելափակել Երևանի և մյուս բնակավայրերի փողոցները, մետրոպոլիտենը: Փաշինյանին չեն միացել ԵԼՔ խմբակցության «Լուսավոր Հայաստանցի» գործընկերները:

30728293_1605078269613294_2705210886829637632_n 30739996_1605078236279964_4401211266345992192_n 30714308_1605078176279970_5742148829805805568_n 30728143_1605078129613308_8860988161279393792_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ