Հրանտ Թոխատյանն ու Լևոն Հարությունյանը հրապարակում են
Դերասաններ Հրանտ Թոխատյանն ու Լևոն Հարությունյանը գտնվում են Հանրապետության հրապարակում: Նրանք միացել են ժողովրդին և մասնակցում են այսօրվա հանրահավաքին:
Դերասաններ Հրանտ Թոխատյանն ու Լևոն Հարությունյանը գտնվում են Հանրապետության հրապարակում: Նրանք միացել են ժողովրդին և մասնակցում են այսօրվա հանրահավաքին:
ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանում ժողովրդավարության իրական դրսեւորում է գործողության մեջ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է արդեն հրաժարական տված Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը: «Սերժ Սարգսյանի հրաժարականը ժողովրդավարության իրական դրսեւորում է գործողության մեջ, եւ դա իրական հայրենասերի համարձակ քայլ էր: Դա կուժեղացնի ժողովրդավարությունը երկրում, սակայն քաղաքական ուժերին իրենց բազմազանության մեջ […]
Առաջիկայում ունենք բազում անելիքներ, բայց մենք հասել ենք մի բանի՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացել է: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը: Շահեն Հարությունյանն իր ելույթւոմ ասաց, որ մենք ցանկանում ենք հզոր երկիր ունենալ: «Այսօր մենք վերականգնեցինք մեր վստահությունը մեր սեփական ուժերի նկատմամբ և հավատն առ հաղթանակ: […]
«Բնականաբար ողջունում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կատարվածը «միանշանակ հաղթանակ» համարելով: «Որեւէ մեկս 10 օր առաջ չէր կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ»,- ասաց Մարուքյանը, հավելելով՝ իրավիճակի մնացած բոլոր տարբերակները կարող էին տանել «տոտալ արյունահեղության», հետեւաբար՝ Սարգսյանի քայլը «շատ ճիշտ էր»: «Ելք» […]
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս. թ. ապրիլի 25-ին 10:00-18:00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 31, 33/1, 33/19, 33, 41 եւ Արարատյան փողոցի 87/4, 81/2 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ապրիլի 23-ի առավոտյան Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության ն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի հետ կապված ընթացիկ զարգացումներին: Նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը համաձայնել են, որ բովանդակալից հանգուցալուծման հասնելու միակ ճանապարհը բարեխիղճ քաղաքական երկխոսությունն […]
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Կառավարության արտահերթ նիստին հանդես է եկել կոչով՝ հորդորելով իր գործընկերներին լինել առավելագույնս զգոն՝ շարունակելով անխափան աշխատանք իրականացնել: Կարեն Կարապետյանի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս շատ լավ գիտենք՝ ինչ է կատարվում մեր երկրում: Մենք մի իրավիճակում ենք, երբ պետք է գտնենք լուծում: Այդ իսկ պատճառով հանձնարարականը և առաջարկը գործադիր […]
Ըստ Սահմանադրության՝ կառավարությունն այսօր հրաժարական է տալու: Վարչապետի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է ընդունում Կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Սահմանադրության 158-րդ հոդվածը սահմանում է՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության […]
Կոչ եմ անում անհապաղ ազատել շարժման բոլոր ակտիվիստներին, այդ թվում ՕԵԿ Սպիտակի կառույցի ղեկավար Նորիկ Քերոբյանին և մեր մյուս տղաներին Վերջին մեկ շաբաթվա “Օրինաց երկիր” կուսակցության խոհեմ քաղաքական հայտարարությունները՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ, երաշխավորեցին իրավիճակի խաղաղ և անցնցում հանգուցալուծումը: Ուստի, հայտարարում եմ, որ “Օրինաց Երկիր” կուսակցությունը եղել և մնում է համաժողովրդական շարժման հետ: […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով. «Սիրելի Մեր զավակներ, Վաղը հիշատակի օրն է Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների: Ազգովի վերստին մեր խոնարհումը պիտի բերենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հանուն հավատքի և հայրենիքի: Ապրիլի 24-ը յուրաքանչյուրիս համար սրբազան օր է, […]
























