Ֆոտոշարք՝ Երևանի փողոցներում
Այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահելու վայր՝ տեսակցելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Տեղի է ունեցել առանձնազրույց: Քննարկվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր այդ թվում՝ կապված նրան ձերբակալելու, փաստաբանի իրավունքից օգտվելու և այլ հարցերի հետ: Հիշեցնենք, որ երեկ Պաշտպան Արման Թաթոյանն այցելել […]
Քիչ առաջ լույս աշխարհ է եկել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլիամի երրորդ երեխան։ Քեյթը տղա երեխայի է լույս աշխարհ բերել, հայտնում է The Daily Mail-ը։երեխա: Քենսինգթոնյան պալատի փոխանցմամբ՝ բրիտանական գահի 5-րդ ժառանգը ծնվել է տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Նա կշռում է 3.8 կգ: Աղբյուրը մանրամասնում է, որ ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների: Հայտնի է, […]
Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի առնչությամբ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ։ Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ։ Հայաստանը անցնցում պահող քայլ։ Խաղաղություն և խոհեմություն բոլորիս»,- գրել է Աշոտյանը։
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 247 դեպք, որից 114-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 113 կենցաղային կանչ, 56 հրդեհ, 37 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 50 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային […]
ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարել է <<Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակ>>, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և Եռաբլուրում՝ շուրջ 80 հեկտարի վրա, իրականացվելու են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ՝ տնկելով 165 հազար տնկանյութ։ Միջոցառումներն իրականացվում են նաև ծառատունկ-շաբաթօրյակների միջոցով: <<Հայ-բելառուսական բարեկամության անտառի>> հիմնման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և Բելառուսի […]
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոչ է արել բոլոր զինծառայողներին՝ վերադառնալ իրենց նշանակման վայր և չմասնակցել անհնազանդության խաղաղ ակցիաներին: Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում շեշտում է, որ ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին։ «Ձեր աջակցությունը մեզ անհրաժեշտ է ձեր նշանակության վայրերում, ձեր ծառայությունն իրականացնելի։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, […]
Ես թողնում եմ վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում […]
Սոցիալական ցանցերի շուրջօրյա ուսումնասիրոթյունը վկայում է, որ չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզը, բռնության կոչերը, ընդհուպ՝ ներքին թշնամանքի հրահրումը: Դրանց մի մասը թվում է ուղղորդված: Մասնավորապես, սոցիալական ցանցերում բացվում են խմբեր, որոնցում իրականացվում է ատելության քարոզ ու արվում են բռնության կոչեր: Ատելության քարոզի համար, որպես կանոն, օգտագործվում են Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տված, այդ թվում՝ նախորդ […]
Հարգելի համաքաղաքացիներ, համընդհանուր հավաքի պատճառով Երևան քաղաքում երթևեկությունը և մարդկանց տեղաշարժը խիստ ծանրաբեռնված է: Ոստիկանությունը խնդրում է դրսևորել փոխադարձ հարգանք, զսպվածություն, հանդուրժողականություն, չվնասել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, ավելորդ հուզականությամբ չհակադրվել ոստիկանությանը և չխոչընդոտել վերջինիս կողմից իր վրա դրված խնդիրների կատարմանը: Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ոստիկանությունն աջակցել ու աջակցելու է խաղաղ և […]
























