Մի պարծեցիր, թե արդար ես
Մի պարծեցիր, թե արդար ես, որովհետև Աստուծո առջև զղջացող մեղավորն է արդարանում, այլ ոչ թե այն մարդն, ով իրեն արդար է համարում: Փարիսեցու ու մաքսավորի առակի մեջ, երբ փարսեցին դատում էր մաքսավորին, նա երևի ճիշտ էր դատում: Բայց արի ու տես, որ զղջացող մաքսավորն էր, որ արդարացած գնաց տուն, այլ ոչ թե «ճիշտ» դատող փարիսեցին: […]





































