23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շատ օրինաչափ է, որ ամեն ինչ պետք է միշտ ավելանա. Երեւանի փոխքաղաքապետը՝ տուրքերի բարձրացման մասին

Տեղական տուրքերի աճի չի բերելու տնտեսական աճի ու զարգացման, քանի որ բիզնեսը սիրում է կայուն մթնոլորտ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ից Երեւանում տեղական տուրքերի բարձրացման նախագծին:

Նրա խոսքով, գործարար մարդիկ ուղղակի վանվելու են քաղաքից ու Հայաստանից. «Չի տարանջատված բենզալցակայանն ու գազալցակայանը: Կամ մարդը կարող է ունենալ եւ բենզալցակայան եւ գազալցակայան, կամ ունենալ մեկ պիստալետով բենզալցակայան եւ վճարել նույն 600 հազար դրամ տուրը; Սա աբսուրդ է, եկեք սթափվենք»,-ասաց Մանրիկյանը՝ կոչ անելով թողնել գործող դրույքաչափերն անփոփոխ, մինչեւ ԱԺ-ում լինեն փոփոխություններ:

« Այս տենդենցով մենք գանձելով, գանձելով մեր գոծարարներին չենք տանի զարգացման: Գործարարը բացելով բիզնեսներ, կատարելով ներդրումներ, նպաստելու է բյուջեի ավելացմանը: Մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ տուրքերը բարձրացնելով մեկ պիստալետով բենզալցակայանը չի փակվի»,-ընդգծեց ԲՀԿ-ականը:

Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էլ արձագանքեց. «Շատ օրինաչափ է, որ ամեն ինչ պետք է միշտ ավելանա, որովհետեւ այն ենթակառուցվածքները, որոնք զարգացում են պահանջում, այսօրվա մեր ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս զարգացնել այն պահանջարկի մակարդակին, որը նույն բիզնեսն է պահանջում քաղաքից:  100-200 հազար դոլար արժողությամբ բիզնեսը 40 հազար դրամի ավելացման պարագայում կհրաժարվի բիզնեսից ու կգնա՞»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը եւս ելույթ ունեցավ՝ նշելով, որ իրենք դեմ են բոլոր տեսակի տուրքերի բարձացմանը. «Այո, կան ենթակառուցվածքների զարգացման խնդիրներ, բայց դա կլինի, եթե ունենանք կայուն իրավիճակ: Բիզնեսը հեռանում է ոչ միայն այն դեպքում, երբ շահույթը քիչ է, այլ երբ տեսնում է, որ չկա ստաբիլություն»:

Արման Աբովյանն անդրադարձավ նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, ըստ որի տուրքերի ավելացումը չի տարածվելու տարեկան մինչեւ 58,3 մլն շրջանառություն ունեցող ընկերությունների վրա՝ նշելով. «Երեկ պատրաստվում էի շատ մեծ ելույթի, քաղաքապետի հայտարարությամբ իմ չքնած գիշերը անցավ»:

Նշենք, որ Երեւան համայնքում տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագծով նախատեսվում է բարձրացնել մի շարք տուրքեր, որոնք 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ էական տարբերություն ունեն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ